20:31 28.03.2023
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկության վերաբերյալ:
«Հանդիպման վայրի և օրակարգի հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի պայմանների ստեղծման և ռազմական ուժի կիրառման միջոցով սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը։ Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ երեք օր առաջ՝ մարտի 25-ին, Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, հատել են շփման գիծը և առաջխաղացում կատարել դեպի Արցախի Հանրապետության տարածքի խորքը՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ»,-ասվում է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի տարածած մեկնաբանության մեջ:
Մենք երեկ կանխատեսում էինք, որ պատասխանը մոտավորապես այսպիսինն է լինելու: Երբ շաբաթներ առաջ Բաքուն առաջին անգամ տարածեց հանդիպելու առաջարկը, Արցախի ԱԳՆ-ն իր պայմանները շարադրեց: Այս անգամ պայմանների մասին այլևս խոսք չկա: Այսօր Ալիեվը հանդիպել է նրանցից մեկի հետ, ում հետ առաջարկում էր բանակցել արցախցիներին: Նոր պաշտոն է ստեղծվել: Ի՞նչ պաշտոն է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Առաջին անգամ Ադրբեջանն իր այս առաջարկը հնչեցրեց մարտի 13-ին, և այդ ժամանակ ԱՀ ԱԳՆ-ն արձագանքեց՝ սկզբունքորեն չբացառելով հանդիպման անցկացումը: Մի քանի հանդիպակաց առաջարկ արեց, որպեսզի այդ հանդիպումն իսկապես լինի բովանդակային, իսկապես լինի իրատեսական: Մի քանի առաջարկ էր արել. 1-ինը, որ հանդիպմանը պարտադիր պետք է լինեն ռուս միջնորդները, 2-րդը՝ հանդիպումը պետք է տեղի ունենա ռուս խաղաղապահների շտաբում, ինչպես և նախորդ հանդիպումն էր տեղի ունեցել, և 3-րդը՝ քննարկվող հումանիտար և ենթակառուցվածքային հարցերը չպետք է արհեստականորեն քաղաքականացվեն, իսկ քաղաքական հարցերը պետք է քննարկվեն միջազգային ձևաչափով, որտեղ պետք է լինեն այսպես ՝ ձեռք բերված համաձայնության իրականացման հստակ երաշիքներ:
Այս անգամ Արցախի ԱԳՆ-ն չի կրկնել իր այս առաջարկները կամ կոչերը, քանի որ իրավիճակն է բոլորովին այլ. կիրակի օրը հերթական անգամ, ադրբեջանական ագրեսիայից հետո վիճակը կրկին փոխվել է: Բանակցություններն անցկացնելը իմաստ կունենա այն դեպքում, երբ վստահության մթնոլորտ կլինի կողմերի միջև:
Այսօր առավոտյան Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր, որով նշանակել է նախագահի հատուկ ներկայացուցիչ Լաչինում: Այդ պաշտոնում նշանակվել է Մասիմ Մամեդովը:
Այդ անձնավորությունը մեզ արդեն ծանոթ է, քանի որ հենց նաև նա էր ներկայացնում ադրբեջանական կողմը՝ մարտի 1-ին կայացած Արցախ-ադրբեջանական բանակցություններում և դրանից առաջ էլ Ստեփանակերտի օդանավակայանում կայացած հանդիպմանը ևս նա ներկա էր:
Ընդ որում, այդ ժամանակ արդեն պարզ էր դարձել, որ այս անձնավորությանն ինչ-որ պաշտոնի են նախապատրաստում, քանի որ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում միայն նրա անունն էր հիշատակվում, մնացածներինը՝ ոչ»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
08:20 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանաԻրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...