20:00 01.04.2023
Գյումրիում շուտով կսկսվի տնակների ապամոնտաժման գործընթաց, որը վերաբերելու է փակ դռներին, այսինքն՝ չբնակեցված տնակներին, բնակարանային փոխհատուցում ստացած և բնակարանները վաճառած ընտանիքներին, փոխհատուցված և տնակը չապամոնտաժելու պատճառով բնակարանը չսեփականաշնորհածներին։ Այս ամենն ամրագրված է կառավարության որոշմամբ, որը կայացվել է անցած տարվա հոկտեմբերին, և ըստ էության ներառում է տնակներում ապրող բոլոր կատեգորիաների ընտանիքներին։
Նորից տնակներում ապրողների ցանկ է ներկայացվել քաղաքաշինության կոմիտե և քննարկումների արդյունքում որոշվելու է փոխհատուցման ենթակա ընտանիքների թիվը, փոխհատուցման ձևը։ Իսկ մինչ այդ քաղաքապետարանը ծանուցագրեր է ուղարկում այն ընտանիքներին, որոնց տնակները ենթակա են ապամոնտաժման։
Գյումրիում դեռ 2600 տնակ կա, որոնց միայն մի մասն է բնակարանային կամ գումարային փոխհատուցման ենթակա։ Այս թվերը թարմացվել են այս տարվա փետրվարի 10-ին, երբ քաղաքապետարանը հերթական անգամ հաշվառեց տնակները և նոր ցանկ ներկայացրեց քաղաքաշինության կոմիտե։ Տնակներում ապրողներին հաշվառել են ըստ բնակարանային պատմության, թե ովքեր են տուն ստացել, բայց դեռ տնակում են, ովքեր վաճառել են բնակարանը, իսկ ովքեր ընդհանրապես բնակարանային աջակցության ծրագրերից մինչ օրս չեն օգտվել։
«Շուրջ 800 և ավելի տնակներ ենթակա են քանդման և իրենց փոխհատուցում ընդհանրապես նախատեսված չէ։ Մոտ 1500-1600 տնակներում ապրող ընտանիքներ փոխհատուցման ենթակա են։ Սրանք ոչ պաշտոնական, նախնական թվեր են, որոնք մենք լրացրել, ուղարկել ենք կառավարություն»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի համայնքային անշարժ գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը։
Կառավարության որոշմամբ առանձին մոտեցումներ են նախատեսված բոլոր խմբերի տնակների համար։ Ովքեր բնակարան են կորցրել ու տարբեր պատճառներով փոխհատուցում չեն ստացել, հիմա նախատեսված է ԲԳՎ հատկացնել։ Վկայագրերով կլուծվի նաև այն ընտանիքների բնակարանային հարցը, որոնք նախորդ տարիներին ԲԳՎ էին ստացել, բայց չէին կարողացել տուն գնել։ Իսկ այն ընտանիքները, որոնք երկրաշարժին տուն չեն կորցրել, բայց տնակում են ապրում, կարող են դառնալ սոցիալական բնակարանի շահառու։ Իսկ այն ընտանիքները, որոնք բնակարան ստացել են, վաճառել ու մնացել տնակում կօգտվեն բնակարանի վարձակալության աջակցությունից մեկ տարի ժամկետով։ Քաղաքապետարանի պատասխանատուն է նշում,որ մեկ տարի հետո կառավարությունը կդադարեցնի այս ընտանիքներին բնակարանի վարձակալության գումար վճարել, իսկ բնակարանային հարցի լուծումը մնում է միայն բնակչի խնդիրը։ Իսկ քաղաքապետարանը հետամուտ է լինելու միայն տնակների ապամոնտաժմանը։ Քաղաքում շուրջ 800 տնակ ենթակա է ապամոնտաժման։ Հիմա քաղաքապետարանը ծանուցագրեր է հանձնում ընտանիքներին։
«Մոտ 300 ծանուցագիր հանձնել ենք ու շարունակում ենք դրանք բաժանել։ Տնակները ինքնակամ ապամոնտաժելու համար ժամկետ ունեն մինչև մայիսի 1-ը։ Մայիսի 1-ից հետո արդեն համայնքը լիարժեք կարող է սկսել ապամոնտաժումը»,- ասել է Գևորգ Գրիգորյանը։
Առաջնահերթ ապամոնտաժման ենթակա են փակ տնակները, որոնք վաղուց բնակեցված չեն, տերերը արտերկրում են, տնակն էլ համայնքապատկան հողամասն է զբաղեցնում։ Այս դեպքում էլ խնդիր է բնակչին ծանուցելը։
Մայիսի 1-ից արդեն քաղաքապետարանը սկսելու է այն տնակների ապամոնտաժումը, որոնց տերերը ինքնակամ չեն քանդի տնակը։ Այս ընթացքում սպասում են, որ կառավարության նոր որոշումներ կլինեն փոխհատուցման ենթակա ընտանիքների մասին։
Դեռ նորից առանձին-առանձին քննարկելու են յուրաքանչյուրի անօթևանության պատմությունը բնակարանային գործեր կազմելու համար։ Քաղաքապետարանի պատասխանատուն նշում է՝ անօթևան ընտանիքների կարգավիճակներում և փոխհատուցման տարբերակներում փոփոխությունները չեն բացառվում։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...