Ծայրահեղականները հարձակվել են Լոնդոնում Իրանի դեսպանատան վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ծայրահեղականները հարձակվել են Լոնդոնում Իրանի դեսպանատան վրա

17:05 10.03.2018

Իրանական լրատվամիջոցները քննարկում են երեկ Լոնդոնում տեղի ունեցած հարձակումը Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան վրա:

4 սևազգեստ մարդիկ մագլցել են շենքի առաջին հարկի պատշգամբը, հանել են իրանական դրոշը և դրա փոխարեն բարձրացրել արմատականների դրոշը: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Օրինազանցներին ձերբակալել են 3 ժամ անց, երբ նրանք իջել են պատշգամբից:

Իրանի իշխանությունները քննադատել են Բրիտանիայի իրավապահներին տեղի ունեցածին ուշ արձագանքելու համար: Իրանի կառավարության խոսնակ Մոհամմադ Բաքեր Նոբախթը նշել է, որ բրիտանական ոստիկանությունը հարձակումից մի քանի ժամ հետո է գործողություններ ձեռնարկել:

«Դեսպանատներն այն վայրերն են, որոնք պետք է ոստիկանության կողմից պաշտպանվեն՝ հիմնվելով միջազգային օրենքների վրա: Արդեն պարզ է, որ այս դեպքում միջազգային օրենքը չի պաշտպանվել: Իրանի Իսլամական Հանրապետությունը միանշանակ այս միջադեպին շատ խիստ կարձագանքի», – հայտարարել է Մոհամմադ Բաքեր Նոբախթը:

Լոնդոնում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադն իր թվիթերյան էջում հայտարարել է, որ հարձակում իրականացնողները շիա ծայրահեղական խմբերից մեկի ներկայացուցիչներն են: Նա նաև նշել է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է ապահովի դեսպանատան անձեռնմխելիությունը:

Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին միջադեպի կապակցությամբ իր բողոքն էր հայտնել Թեհրանում Բրիտանիայի դեսպանին և բրիտանական ոստիկանությանը կոչ էր արել պաշտպանել Լոնդոնում գտնվող իրանցի դիվանագետներին: Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանն իր հերթին տեղի ունեցածի համար ներողություն էր խնդրել բրիտանական կառավարության անունից և հայտնել, որ իրավապահները դեսպանատան շենքի մոտ են և իրավիճակը վերահսկողության տակ են առել:

Նշենք, որ այս հարձակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը պաշտոնական այցով գտնվում է Լոնդոնում:

Նրա այցի կապակցությամբ Լոնդոնում բողոքի ակցիաներ են կազմակերպվել: Իրանական լրատվամիջոցները նշում են, որ հարձակումը նպատակ ուներ շեղել հանրության ուշադրությունը սաուդյան թագաժառանգի դեմ բողոքի ցույցերից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP