14:08 22.08.2018
Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի գնահատմամբ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շեմին ամեն ինչ արվում է օրենսդրորեն սահմանված ընթացակարգով, որոշված է ընտրության օրը, և ամեն ինչ կընթանա Ընտրական օրենսգրքի համաձայն։ Օգոստոսի 22-ին՝ Հայ-չինական դպրոցի բացման ժամանակ, լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես է իրեն զգում քաղաքապետի պաշտոնակատարը նոր կարգավիճակում, նա պատասխանեց․
«Ինչ վերաբերում է իմ՝ ինչպես զգալուն, առաջին դեպքը չէ։ Տարոն Մարգարյանը տվել է իր հրաժարականը, մարդկայնորեն մեր հարաբերությունները շատ նորմալ են, գեղեցիկ։ Քաղաքապետարանի աշխատանքներն ընթանում են նորմալ՝ բնական ընթացքով, որևէ շեղում, խաթարում չկա։ Ես այս ընթացքում Տարոն Մարգարյանին հանդիպել եմ, մեր մարդկային հարաբերությունները չեն սառել»,- ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ ինչով է այժմ զբաղվում արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչին Արեյանը պատասխանեց, որ դադարել են Մարգարյանի պաշտոնական լիազորությունները, բայց չի դադարել կյանքը։ Ընտրությունների, ընտրապայքարին մասնակցել պատրաստվող թեկնածուների մասին քաղաքապետի պաշտոնակատարը չցանկացավ խոսել, միայն ասաց․
«Ընտրությունները դեռ առջևում են․ իմ տեսլականը իմ գաղտնիքն է։ Հայկ Մարությանի մասին որևէ բան չունեմ ասելու, որևէ գնահատական տալ չեմ կարող այդ մարդուն, որովհետև դա կոռեկտ չէ իմ կողմից, նա անձ է, որ ունի իր որակական հատկությունները, և կոռեկտ չէ իմ կողմից գնահատական տալ որևէ թեկնածուի։ Իմ ցանկությունները մի քչփորեք, դա իմ անձնական գաղտնիքն է, իմ անձնական որոշումը»։
Արեյանը կրկին հիշեցրեց՝ ինքը հիմա կատարում է օրենքով նախատեսված իր լիազորությունները, պարտավոր է հարյուր տոկոսով կատարել իր պարտականությունները։ Հարցին՝ պատրաստ կլինի՞ աշխատել նոր քաղաքապետի հետ, իր փորձն ու գիտելիքները փոխանցել նրան, Արեյանը պատասխանեց․
«Ես չարամիտ մարդ չեմ, չարախինդ չեմ, մեծահոգի եմ, իմ ընտանիքից վեր սիրում եմ իմ երկիրն ու հայրենիքը, իմ մայրաքաղաքը, և ոչինչ չեմ խնայելու իմ գիտակցական կյանքի մինչև վերջին վայրկյանը՝ տալու իմ պետությանը, հանրապետությանը, քաղաքացուն, երկրին։ Ես սահմանապահի հսկողությամբ ուշադիր եմ իմ պատասխանատվության հանդեպ և կշարունակեմ, անկախ իմ կարգավիճակից, որտեղ գտնվելուց, քաղաքացիաբար, թե ի պաշտոնե, անմնացորդ, մինչև կյանքիս վերջին վայրկյանը ծառայել իմ երկրին, հայրենիքին և քաղաքացուն։ Ժլատ ու փոքրոգի չեմ, ամեն ինչ կտամ մարդկանց, որ ամեն ինչ լինի ավելի լավը, քան ես էի անում»։
«Սանիթեք» ընկերության թերացումներին անդրադառնալով՝ հարցին՝ ճի՞շտ է արդյոք, որ այս ընկերությունն անհավասար պայմաններով է ընտրվել, Արեյանը պատասխանեց, որ նման բան գոյություն չունի, այդ պայմանագիրը լավագույններից է եղել՝ որպես իրավական-մրցութային փաստաթուղթ, այլ բան է, որ կատարող օպերատորը թերանում է իր աշխատանքներում։
«Ամբողջ քաղաքը աղբի մեջ չէ, թերանում է «Սանիթեք»-ը։ Անցյալ տարի ևս կրկնվեց նման դեպք, բայց հիմա «Սանիթեք»-ը թերանում է իր աշխատանքների մեջ, ես՝ որպես պաշտոնակատար, պատվիրատու կողմ, կատարել եմ ընթացակարգային բոլոր քայլերը, այդ թվում՝ տույժի եմ ենթարկել «Սանիթեք»-ին, դա նրա ներքին խնդիրն է, նա, որպես օպերատոր, պարտավոր է կատարել իր՝ պայմանագրով ստանձնած պարտականությունները, և մենք մինչև վերջ դա պահանջելու ենք։ «Սանիթեք»-ը հրապարակավ ընդունել է իր մեղքը, որ դա իր պարտականությունն է և ինքը պետք է կատարի պատշաճ որակով»,- ասաց նա։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...