Գյումրիում անցկացվել է անդրսահմանային համագործակցության հայ-վրացական համաժողով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Գյումրիում անցկացվել է անդրսահմանային համագործակցության հայ-վրացական համաժողով

18:25 04.04.2023

Հայ-վրացական սահմանին գտնվող բնակավայրերն ի՞նչ խնդիրներ ունեն և դրանց լուծման ի՞նչ հնարավոր տարբերակներ կան,որոնք տեղական ինքնակառավարման մարմինների հարթությունում են։Այս հարցերն են քննարկվում Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ բնակավայրերի միջև անդրսահմանային համագործակցության համաժողովին,որն անցկացվում է Գյումրիում։ Վրաստանի հետ սահմանային բնակավայրեր ունեն Շիրակի և Լոռու մարզերը, իսկ Շիրակի մարզում Ամասիա, Աշոցք և Ախուրյան բնակավայրերը։ Իսկ վրացական կողմից սսհմանին ամենամոտը Սամցխե Ջավախեթի և Քվեմո Քարթլի շրջաններն են։ Համաժողովին մասնակցել են համայնքների ղեկավարներն, ինչպես նաև ֆինանսավորող միջազգային կառույցների ներկայացուցիչները։

Հայ-վրացական սահմանին շատ բնակավայրեր իրարից ընդամենը մի քանի հարյուր մետր են հեռու, բայց այդ հեռավորությունը սահմանային հատված է և սահմանամերձ գյուղերի իրար հետ ունեցած բոլոր հարցերը պետք է լուծվեն միջպետական համաձայնագրերով։ Ինչպե՞ս անել, որ միայն տեղական ինքնակառավարման մարմինների միջամտությունը բավարար լինի։ Այս հարցն էին քննարկում Հայաստանի ու Վրաստանի սահմանային համայնքների ղեկավարները։ Իսկ դրա անհրաժեշտությունը գրեթե միշտ է զգացվում և  սահմանախախտման ամենահասարակ օրինակի դեպքում։

Որպեսզի նման դեպքերում ՏԻՄ մարմինները լիազորություն ունենան և կարողանան հարցը կարգավորել, իրավական փաստաթուղթ է պետք, որն այս դեպքում փոխադարձ համագործակցության հուշագիրը կարող է լինել։ Շիրակի մարզի և Ջավախքի միջև նման փաստաթղթի նախագիծն արդեն մշակվում է։ Ջավախքը Վրաստանի այն շրջանն է, որն ամենամոտն է հայկական սահմանին, բացի դրանից Ջավախքը հայաբնակ է ու, հետևաբար, Հայաստանի հետ համագործակցության կարևոր ներուժ ունի։ Ըստ այդմ շեշտադրվել է  սահմանը հատելու գործընթացի հեշտացման անհրաժեշտությունը։

«Նախատեսել ենք, որ ID քարտով՝ իդենտիֆիկացիոն քարտով, կարելի կլինի գնալ-գալ։ Սա շատ կարևոր է շարժունակությունն ապահովելու համար։ Մեր մեծ պրոբլեմը դա է, երբ իրարից 100 մետր հեռու գտնվող գյուղերի բնակիչներն իրար հյուր են գնում մի ամբողջ միջպետական պրոցեդուրայով։ Հիմա ID քարտով կգնան հետ կգան։ Սա կավելացնի ծանոթությունները, շփումները, առևտուրը և հումանիտար զարգացումը»,- SHANTNEWS-ին ասել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Համագործակցության սերտացումը ենթադրում է նաև կապերի ամրապնդում և ունեցած ռեսուրսների համատեղում տարբեր ծրագրերի իրականացման համար։ Շիրակի մարզում որպես ռեսուրս դիտարկվում են Արփի լիճը և Կապսի ջրամբարը, որոնք գյուղատնտեսական ու բնապահպանական նշանակության են։

Կապսի ջրամբարի վերականգնումը համարվում է ռեգիոնալ մեծ ծրագիր։ Բայց դրանից Հայաստանն ու Վրաստանը ունեն նաև անդրսահմանային գետեր ու անտառներ։ Այս ամենը տնտեսական համագործակցության հնարավորություն են ստեղծում։ Սահմանամերձ համայնքների համագործակցությունը, ծրագրի շրջանակներում ֆինանսավորվելու է։ Այսինքն, համատեղ աշխատանքը առարկայական արդյունք է ունենալու։

 

«Այս ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Ավստրիայի զարգացման գործակալությունը, համայնքներին աջակցությունը լինելու է դրամաշնորհային ծրագրերի տեսքով։ Այդ դրամաշնորհները տրամադրվելու են ընտրված այն համայնքներին, որոնք միասին կմշակեն ծրագրեր։ Դրանք կարող են վերաբերել և տնտեսության զարգացմանը, կարող են լինել և’ կրթական, և’ մշակութային ուղղվածության։ Դրամաշնորհների հստակ չափ դեռ սահմանված չէ, դա կախված կլինի ծրագրերի բնույթից ու պահանջվող ռեսուրսներից»,-SHANTNEWS-ին ասել է Անդրսահմանային ծրագրի ղեկավար  Նայըլ Շիերին։

Այսինքն, ֆինանսավորում կստանան հայ-վրացական համատեղ այն ծրագրերը, որոնք հավանության կարժանանան։ Այդ ծրագրերը մշակելու, ներկայացնելու և իրականացնելու համար 3 տարի ժամանակ ունեն համայնքները։ Ճիշտ այսքան է անդրսահմանային համագործակցության ծրագրի տևողությունը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP