21:44 04.04.2023
Վաղվանից դադարեցվելու է Հայաստանում արտադրված ցանկացած տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան: Այդպիսի որոշում է կայացրել Ռուսաստանի Գյուղատնտեսական ապրանքների վերահսկաղության դաշնային ծառայությունը:
Ի՞նչն է պատճառը: Դա կապ ունի՞ Հռոմի ստատուտի վարեկարանացման գործընթացի հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Մարտի 31-ին «Ռոսսելխոզնադզորը»՝ ՌԴ պետական այդ գերատեսչությունը, որը պատասխանատու է գյուղմթերքի սերտիֆիկացման համար, հայտարարել էր, որ անցկացված հետազոտությունը ապացուցել է, որ հայկական պատկան մարմիններն իբր ի վիճակի չեն ապահովել, երաշխավորել Ռուսաստան ներմուծվող կաթնամթերքի որակը, ուստի այդ պատճառով ապրիլի 5-ից այդ գերատեսչությունը հանձնարարել է այլևս չսերտիֆիկացնել Հայաստանից Ռուսաստան ներկրվող կաթնամթերքը: Ընդ որում, դա վերաբերում է Հայաստանի բոլոր արտադրողներին, ինչը փոքր-ինչ անտրամաբանական է:
Բանն այն է, որ դեռ շաբաթներ առաջ, ռուսաստանյան այդ գերատեսչությունը հայտարարել էր, որ հայկական արտադրության մի շարք կաթնամթերքներում հայտնաբերվել է, որ արտադրողները որպես հումք օգտագործել են Իրանից ներկրված հումք, որն արգելված է Ռուսաստանում՝ հավանաբար, ինչ-որ սանիտարական նորմերի պատճառով:
Այս դեպքում անտրամաբանականն այն է, որ խոսքը վերաբերում է ոչ թե առանձին արտադրողների, այլ՝ բոլորին: Այստեղ ոչ թե կոնկրետ խնդիր է լուծվում, այլ այս ամենն ունի որոշակի քաղաքական ենթատեքստ:
Սովորաբար այդ ամենն արվում է ոչ հրապարակային, սահմանափակումներ չեն կիրառվում, իսկ այս դեպքում հիմք է դառնում ենթադրելու, որ քաղաքական խնդրի հետ գործ ունենք:
Բանն այն է, որ «Ռոսսելխոզնադզոր» գերատեսչությունը բազմիցս քաղաքական իշխանությունների կողմից օգտագործվել է որպես գործիք՝ որոշակի քաղաքական բնույթի ազդակներ հղելու կամ որոշ հարևաններին պատժելու համար»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Հայաստանի ինչպիսի՞ վնասներ կկրի: Մինչ այդ եղե՞լ է այնպես, որ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակումներ կիրառի Հայաստանի դեմ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
18:55 01.05.2025
Վուչիչը հայտնել է, որ մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած սպառնալիքներինՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու իր պլաններն ավելի հայտնի թեմա են ԵՄ երկրներում, քան Ուկրաինայի հակամարտությունը և Եվրոպայում էլեկտրաէներգիայի անջատումները: Ինչպես ընդգծել է Սերբիայի ղեկավարը, Հաղթանակի շքերթին մասնակցելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու ԵՄ ներկայացուցիչների սպառնալիքները չեն ստիպի իրեն չեղարկել այցը Ռուսաստան։ «Ուրիշ թեմա չունեն, աշխարհը վառվում է, չգիտեն՝ ինչ անեն […] ...
18:42 01.05.2025
Օմանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգման պատճառըԱՄՆ-ի և Իրանի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը լոգիստիկ խնդիրների պատճառով կտեղափոխվի մեկ այլ օր, նոր փուլի ամսաթիվը կհայտարարվի համաձայնությունից հետո, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ «Լոգիստիկ նկատառումներից ելնելով` մենք հետաձգում ենք ԱՄՆ-ի և Իրանի հանդիպումը, որը նախապես ծրագրված էր մայիսի 3-ին: Ընդհանուր համաձայնությունից հետո […] ...
18:30 01.05.2025
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունելՎալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ ԵԺԿ-ն ցանկանում է հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ «Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը […] ...
18:20 01.05.2025
Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի ԱնրիՖրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են: Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսսիից ու Ռոնալդուից […] ...
18:11 01.05.2025
Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասինԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով երթ: Երթը մեկնարկել է մայրաքաղաքի Աբովյան պուրակից և հասել մինչև Հանրապետության հրապարակ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...