Իտալացին հանգուցյալ հոր տանը գումար է գտել, բայց չի կարողանում օգտագործել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+26.09 oC

Իտալացին հանգուցյալ հոր տանը գումար է գտել, բայց չի կարողանում օգտագործել

08:13 06.04.2023

Իտալիայի հարավում գտնվող Բրինդիզի քաղաքի բնակիչը հանգուցյալ հոր տանը 23 միլիոն իտալական լիրա թղթադրամներով գումար է հայտնաբերել և այժմ փորձում է դրանք փոխանակել եվրոյով, գրում է Libero թերթը։

Գումարը թաքցված է եղել 16-րդ դարի նկարներից մեկում, որը պատկանում էր վերջերս մահացած տեղացի նկարչին: Անսպասելի գտածոյից ուրախացած՝ որդին դիմել է Իտալիայի բանկի քաղաքային մասնաճյուղ՝ նախկին ազգային արժույթը փոխանակելու խնդրանքով։ Այնուամենայնիվ, Կենտրոնական բանկի պաշտոնյաները տղամարդուն բացատրել են, որ լիրան չի կարող փոխանակվել եվրոյով, քանի որ դեռ 2012 թվականին լրացել էր Իտալիայի իշխանությունների կողմից նման գործարքների համար սահմանված տասնամյա ժամկետը։

Այնուհետև ժառանգը դիմել է Giustitalia ասոցիացիային, որը դատարանում պաշտպանում է այն քաղաքացիների իրավունքները, ովքեր ձգտում են լիրան եվրոյի վերածել։ Այս կազմակերպության փորձագետները նշում են, որ եվրոգոտու բոլոր երկրներից նախկին ազգային արժույթը եվրոյով փոխանակելու տասնամյա ժամկետ է սահմանվել միայն Իտալիայում։ Բացի դրանից, նրանց կարծիքով, երկրի Քաղաքացիական օրենսգրքի դրույթներից ելնելով, այդ ժամկետը պետք է հաշվարկվի այն պահից, երբ քաղաքացին ունի այդ միջոցների իրավունք, այսինքն՝ տվյալ դեպքում՝ պահոցը հայտնաբերելու օրվանից։ Giustitalia-ի ներկայացուցիչները հայց են նախապատրաստում այս երբեմնի տպավորիչ գումարի փոխանակման հնարավորությունը ստանալու համար, որն այժմ եվրոյով կազմում է գրեթե 12 հազար։

Սա առաջին դեպքը չէ, երբ Ապենիններում հայտնաբերվում է մեծ քանակությամբ լիրա, որոնք նրանց տերերն անհաջող փորձում են փոխանակել ժամանակակից արժույթով։ Հետաքրքիր է, որ 2016 թվականի մայիսին Իտալիայի հյուսիսային Ուդինե քաղաքում հայտնաբերվել է ճիշտ նույն գումարը՝ 23 միլիոն լիրա, գումարը պահվել է հին գրասեղանի երկհատակ դարակում։ Այս գումարը հայտնաբերած քաղաքացին նույնպես դիմել է դատարան՝ փորձելով թղթադրամները վերածել «կենդանի» փողի, սակայն, ըստ մամուլի հրապարակումների, դա նրան չի հաջողվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ին

11:15 15.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...

Արթիկ համայնքում գրանվել է ուժեղ պտտահողմ

10:52 15.06.2025

Արթիկ համայնքում գրանվել է ուժեղ պտտահողմ

Երեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

10:12 15.06.2025

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Կիրակի օրը Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, հայտնում է News18 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։ ...

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

10:00 15.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

Լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […] ...

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP