Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ հեռանում է կյանքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+26.09 oC

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ հեռանում է կյանքից

17:00 07.04.2023

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ բանտում գտնվելու ժամանակ իր առողջական վիճակը «կտրուկ վատացել է», և որ նա արդեն հեռանում է կյանքից:  Այս մասին գրված է Politico թերթի հոդվածում։

«Կալանքի ժամանակ իմ առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Ես հիմա մահանում եմ»,- գրել է Սաակաշվիլին։

Նա նաև պնդել է, որ իրեն կտտանքների են ենթարկել կալանքի տակ և ներկայացրել է իրեն որպես քաղբանտարկյալ:

«Ես ենթարկվել եմ սիստեմատիկ խոշտանգումների, ֆիզիկապես և հոգեբանորեն, և ներկայումս ես ունեմ ծանր մետաղներով թունավորման նշաններ: Այժմ ես տառապում եմ ավելի քան 20 լուրջ հիվանդություններով, որոնք բոլորն էլ զարգացել են բանտարկության ժամանակ»,- ասել է նա:

Սաակաշվիլին ընդգծել է, որ երբ 2021 թվականի հոկտեմբերին վերադարձել է Վրաստան, ինքը  առողջ, եռանդուն 54-ամյա տղամարդ էր։

«Գնալով ավելի պարզ է դառնում, որ ես շուտով կմեռնեմ, եթե պատշաճ բժշկական օգնություն չստանամ երկրից դուրս»,- ավելացրել է նախկին նախագահը:

Նա հորդորել է ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը անել հնարավորը նրա կյանքը փրկելու համար՝ դիվանագիտական ​​ճնշում գործադրելով Վրաստանի կառավարության վրա։

Մարտի 28-ին Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գյուլի Ալասանիան, հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահի քաշը հասել է կրիտիկական ցածր մակարդակի։

Ավելի վաղ  Միխեիլ Սաակաշվիլին Politico-ին տված հարցազրույցում ասել էր, որ իրեն «թունավորել են ռուս գործակալները»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի իշխանություններն ուղարկել են Վրաստան՝ երկրում հեղաշրջում կազմակերպելու և երկիրը հակամարտության մեջ ներքաշելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը ներկայացրել է Իսրայելին ուղղված հարվածները դադարեցնելու պայմանը

11:33 15.06.2025

Իրանը ներկայացրել է Իսրայելին ուղղված հարվածները դադարեցնելու պայմանը

Իրանը կդադարեցնի Իսրայելի վրա հարձակումները, եթե Թեհրանի դեմ ագրեսիան դադարեցվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պաշտպանվում ենք, սա ինքնապաշտպանություն է։ Բնականաբար, եթե դա դադարի, մենք նույնպես կդադարենք պատասխանել», – ասել է նա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։ ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ին

11:15 15.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...

Արթիկ համայնքում գրանվել է ուժեղ պտտահողմ

10:52 15.06.2025

Արթիկ համայնքում գրանվել է ուժեղ պտտահողմ

Երեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

10:33 15.06.2025

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Իսրայելի Բատ Յամ քաղաքում Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հաղորդում է իսրայելական I24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը, հայտնել էր չորս զոհի մասին։ «Բաթ Յամում զոհերի թիվը հասել է վեցի, այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերել ևս երկու դիակ», – ասվում է […] ...

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

10:12 15.06.2025

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Կիրակի օրը Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, հայտնում է News18 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։ ...

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

10:00 15.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

Լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […] ...

BACK_TO_TOP