Ինչո՞ւ է Բաքուն խոչընդոտում Արցախ ՅՈւՆԵՍԿՕ-ի տեսչական խմբի այցելությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+20.09 oC

Ինչո՞ւ է Բաքուն խոչընդոտում Արցախ ՅՈւՆԵՍԿՕ-ի տեսչական խմբի այցելությանը

21:30 07.04.2023

Պաշտոնական Բաքուն կրկին Հայաստանին է մեղադրել Արցախ  ՅՈՒՆԵՍԿO-ի տեսչական այցին խանգարելու մեջ: Ադրբեջանի արտգործնախարարը պնդում է, թե իր երկիրը մոնիթորինգային խմբի այցին դեմ չէ, մինչդեռ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները բազմիցս հատարարել են, որ հենց Ադրբեջանն է խոչընդոտողը:

Ի՞նչ առիթով է կրկին թեման ակտուալ դարձել և ինչո՞ւ էին Բաքվում վստահ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաձայնվելու է գործել իրենց թելադրանքով:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Այսօր Բաքվում սկսել է իր աշխատանքը թուրքական պետությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային պատասխանատուների 9-րդ հանդիպումը: Այդ հանդիպմանը ունեցած ելույթում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին բարձրացրել է այդ թեման՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պատրաստ է ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական խումբը, իսկ Հայաստանը խոչընդոտում է դրան: Իրականությունը լրիվ հակառակն է: Արդեն 2 տարի է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը պահանջում և փորձում է արտոնություն ստանալ Ադրբեջանի իշխանություններից Արցախ խումբ ուղարկելու համար, և չի ստանում Ադրբեջանի թույլտվությունը:

Տեղեկություն կար, որ դեռևս 2021-ի դեկտեմբերի 21-ին պետք է կայանար այդ այցը, բայց ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ քանի որ լեռներում ձյուն է, ավելի լավ է այցը գարնանը կազմակերպել: Երկու գարուն անցան, բայց այդ այցը այդպես էլ չկայացավ: Պարզվում է, որ Ադրբեջանը նախապայմաններ է դրել, պահանջում է այցելության այնպիսի ձևաչափ, որն անընդունելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության համար: Ընդ որում, ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է պաշտոնապես, որ հենց Ադրբեջանն է խոչընդոտում խմբի ժամանմանը»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Ալիևը փաստորեն չի հրաժարվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի վրա իր ազդեցությունը տարածելու փորձերից, իսկ իրականում ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը խոչընդոտում տեսչական այցին:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին

10:12 02.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառով

10:00 02.05.2025

Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառով

Միավորված ազգերի կազմակերպությունը դիտարկում է արմատական ​​վերակազմավորման, հիմնական ստորաբաժանումների միավորման և ռեսուրսների վերաբաշխման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աշխատանքային խմբի կողմից պատրաստված վեց էջանոց գաղտնի հուշագիրը։ Փաստաթղթով առաջարկվում է տասնյակ գերատեսչություններ համախմբել չորս հիմնական ոլորտներում՝ խաղաղություն և անվտանգություն, հումանիտար հարցեր, կայուն զարգացում և մարդու իրավունքներ: Հատուկ միջոցառումները ներառում […] ...

Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

09:55 02.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

Մայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարել

09:48 02.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել շուտով Չինաստանի հետ առևտրային բանակցություններ վարելը։ «Նրանք ցանկանում են հանդիպել: Նրանք ցանկանում են խոսել: Մենք ունենք մարդիկ, ովքեր դա անում են: Ակնհայտ է, որ մեր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ներգրավված է այդ ջանքերում, և այդ բանակցությունները շուտով տեղի կունենան»,- ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, […] ...

Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին

09:40 02.05.2025

Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։ «Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին, մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզների համայնքի համար», – մեջբերում է հրատարակությունը […] ...

Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

09:30 02.05.2025

Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

Եվրոպական երկրները ծրագրում են հակառուսական պատժամիջոցների ևս մեկ փաթեթ ներմուծել, եթե երկիրը հրաժարվի Ուկրաինայում կրակը դադարեցնելուց և հույս ունենա ստանալ ԱՄՆ աջակցությունն այս հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։ «Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք աջակցել ամերիկյան այս նախաձեռնությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և չորեքշաբթի ես ասել […] ...

BACK_TO_TOP