10:48 10.04.2023
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բուհերի և գիտական կազմակերպությունների 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերը:
Որոշման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:
2023-2024 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է՝
պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 151 տեղ,
նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 35 տեղ,
պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ:
Առկա ուսուցման 151 տեղերից 98-ը (65 %-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին: Հեռակա ուսուցման 35 տեղերից հիշյալ ոլորտին նախատեսվում է տրամադրել 17-ը (49 %-ը):
2023-2024 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերը՝ ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի են առնվել.
գերատեսչությունների ներկայացրած հայտերը,
հետբուհական կրթական ծրագիր իրականացնող ուսհաստատությունների ներկայացրած հայտերը,
հավանական գիտական ղեկավարների գիտաչափական տվյալները (հրապարակված հոդվածներ, գիտական աստիճան և այլն),
բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների (ըստ հաստիքացուցակի) թվաքանակը, տարիքային շեմը (65-ից բարձր), սովորող ասպիրանտների թիվը, ինչպես նաև անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը,
բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսհաստատություններում մագիստրոսի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաև մասնագիտությունների թիվը, որոնցով բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտներն իրականացնում են ասպիրանտական կրթական ծրագիր,
նախորդ տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը (թափուր տեղեր, համալրված տեղեր),
մրցույթի արդյունքում թափուր տեղերի առաջացման պատճառները:
Որոշմամբ սահմանվել է նաև, որ ասպիրանտուրայի առկա և հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով բուհերի, Գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը, վերաբաշխում է ԿԳՄՍ նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18-20 միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 -20 (քսան) միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի:
00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...
00:18 07.08.2025
Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետոՎրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդարացիայից: 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ունի 6 միավոր։ «B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը: «C» խմբում 6.5 […] ...
00:09 07.08.2025
Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել էՕգոստոսի 6-ին, ժամը 18։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, […] ...
23:59 06.08.2025
Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների թվից, պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր ՝ կանաչապատ գոտիներով և հանգստի հարմարավետ պայմաններով: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նուբարաշենում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները։ Կկառուցվեն զրուցարաններ, հանգստի գոտիներ և կստեղծվեն ժամանակակից պայմաններ՝ երևանցիների առօրյան հարմարավետ դարձնելու համար»,-գրել է […] ...
23:57 06.08.2025
Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում, հայտնում է Sport24-ը։ «Զախարյանը դեռ պատրաստ չէ, և այսօր նա ընդհանուր խմբից առանձին է մարզվել։ Տեսնենք` պատրաստ կլինի՞ շաբաթ «Բորնմութի» դեմ կայանալիք խաղին, թե՞ ոչ»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Հուլիսի 28-ին նշվեց, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանն ապաքինվել է վիրուսից […] ...
23:55 06.08.2025
«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել էՕգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գաբալու Հոսենգոլը, իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով, Վերին Խոտանան շրջանցող ավտոճանապարհին կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և […] ...