20:01 11.04.2023
Գյումրիում, Երևանում, Վանաձորում ու Աբովյանում կստեղծվեն աղբի տեսակավորման կետեր, որտեղ կառանձնացվեն կենցաղային ու շինարարական աղբը թղթից, ապակուց և այլ թափոններից, որոնք ենթակա են վերամշակման։ Սա հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունն է, որոնք նպատակ ունեն օգնել քաղաքների աղբահանությանը։
Այսինքն՝ աղբը պետք է տեղափոխվի արդեն տեսակավորված։ Իսկ ո՞ւր է տեղափոխվելու այդ տեսակավորված աղբը և արդյո՞ք Գյումրիում կան վերամշակման հնարավորութուններ։ Այս մասին են այսօր բնապահպաններն ու քաղաքապետարանի կոմունալ ծառայության պատասխանատուն խոսել Երկխոսությունների մեդիա կենտրոնում։
Գյումրիում աղբահանության վիճակն, ըստ էության, վատ չէ։ Լցված աղբամաններ քաղաքում չկան, դրանց դատարկման պարբերականությունն էլ գոհացնող է։ Սա փաստում են բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հիմա խնդիրը ոչ թե աղբահանությունը ժամանակին կատարելն է, այլ այն, թե ինչ թափոններ են հայտնվում կենցաղային աղբի հետ միասին ու ինչպես դրանք կառավարել։ Աղբի կառավարում նշանակում է դրանից նաև օգուտ ունենալ։ Կենցաղային թափոնների մեջ կան այնպիսիք, որոնք ենթակա են վերամշակման։ Եվ որպեսզի հնարավոր լինի տարանջատել վերամշակվող թափոնը չվերամշակվողից, պետք է աղբը տեսակավորվի, մի բան, որը Հայաստանում գրեթե չի կատարվում։
Բավական մեծ խնդիր են առաջացնում նաև արևային էներգա ապահովող պանելները։ Թվում է, թե վերականգնվող էներգետիկան բնապահպանական ծրագիր է, բայց դրա հետևանքով առաջանում են թափոններ, որոնց վերամշակումն էլի լուրջ խնդիր է։
«Այսպես կոչված՝ արևային թափոնները աննկարագրելի մեծ քանակ են ներկայացնում և մեր մոտ նույնիսկ նորմատիվ չկա, թե ինչ պետք է անենք մոտ 15 տարի հետո, երբ ավարտվեց արևային պանելների օգտագործման ժամկետը։ Եվրոպական նորմաներով ամեն մի այդպիսի պանելի վերամշակման համար պահանջվում է մոտ 20 դոլար։ Իսկ այդ պանելները հազարավոր են։ Ո՞վ է կրելու ֆինանսական այդ բեռը։ Այստեղ այդ հարցը լուծված չէ»,- ասել է «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը։
Ըստ մասնագետների, աղբի տեսակավորումն իմաստ ունի, եթե կա վերամշակող ընկերություն։ Տարիներ առաջ Գյումրիում այդպիսի արտադրամաս էր գործում, որը տեսակավորում էր աղբը և հանձնում վերամշակող մայրաքաղաքային ընկերությանը։ Բայց այդ արտադրամասի գործունեությունը երկար չտևեց։ Մասնագետն է նշում՝ իրականում տեսակավորումն արդյունք կտա, եթե թափոնն արժեք ունենա։
«Երբ թափոնն արժեք ունեցավ այն կսկսի հավաքվել։ Իսկ թափոնները հավաքելուց հետո ի՞նչ ենք անելու, տեղափոխելու ենք մի տեղ ու այրե՞նք։ Տեսակավորման ծրագրերի 10 տարիների ընթացքում եղել են, բայց քանի որ չեն եղել վերամշակողները, նորից տարել են թափոնները աղբավայր ու խառնել են աղբին։ Որպեսզի մեզ մոտ նորից չլինի դեժավյու պետք է ունենանք այդ ձեռնարկությունները։ Կա՞ պահանջարկը, որ տեսակավորենք, թե՞ տեսակավորենք, որ տեսակավորված թափենք, հետո տեսակավորված այրենք։ Սա աբսուրդի ոլորտից է»,- նշել է «Բիոսոֆիա» բնապահպանական կազմակերպության նախագահ Գևորգ Պետրոսյանը։
Իսկ առայժմ քաղաքի ամբողջ աղբը միասին տեղափոխվում է քաղաքային աղբանոց, որտեղ ինքնայրվում է, ամռանը ծուխ ու գարշահոտություն տարածում հարակից թաղամասերում։ Նոր աղբավայրի հարցն էլ դեռ լուծված չէ։
Քաղաքապետարանը կառավարության հետ նոր աղբավայրի տարածք դեռ չի գտել։ Իսկ Գյումրիի քաղաքային աղբանոցը, որը Բուլվարային թաղամասում է, որպես այդպիսին ծառայում է 1992 թվականից և ընդլայնվելով մոտեցել է բնակելիներին։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...