22:30 14.04.2023
Յուրահատուկ բանավեճ է ծավալվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության և Ռուսաստանի արտգործնախարարության միջև: Պատճառը ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է:
Դիվանագիտական լարվածությունն այս խնդրի շուրջ, կարծես, շարունակում է աճել: Ինչո՞ւ է այս անգամ Մոսկվայի արձագանքն այդքան սուր:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Հիշեցնեմ՝ անցած շաբաթ Հայաստանի ՊՆ մամլո խոսնակը հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ Հայաստանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի կողմից Եվրոպայում կազմակերպվող 2 զորավարժություններին։
ՌԴ ԱԳՆ-ում դա ոչ բոլորի դուրն է եկել, և ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցում հայտարարել է, որ իրենց մոտ դա հարցեր է առաջացրել, և որ իրենք պարզաբանումներ են ակնկալում հայկական կողմից:
Մեկնաբանելով այս մտահոգությունը՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ այս զորավարժությունները Հայաստանի համար կարևոր են, քանի որ կարող են օգնել մեր ԶՈՒ-ի բարեփոխման հարցում: Իսկ այսօր ճեպազրույցի ժամանակ իշխող կուսակցության խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նախ ասել է, որ նման որոշումներ կայացնելիս Հայաստանի քաղաքական իշխանությունները հաշվի են առնելու միայն Հայաստանի պետական շահերը և նաև տարակուսանք է հայտնել առ այն, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն իրեն թույլ է տալիս Հայաստանից պարզաբանումներ պահանջել:
Այսօր ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական տելեգրամ ալիքն է արձագանքել այս գնահատականին և տարածած հաղորդագրության մեջ բառացիորեն ասվում է հետևյալը. «Կամ Հովհաննիսյանը հիմնվում է իր իսկ հորինած ձևակերպման վրա, կամ իրեն սխալ են թարգմանել Զախարովայի խոսքերը»: Պարզաբանում են, որ Զախարովան ոչ թե պահանջում է պարզաբանել, այլ որ Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանման հայտ է ներկայացրել, ինչը միանգամայն ընդունված է դիվանագիտական պրակտիկային և չի հակասում ընդունված նորմերին»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...