17:46 22.08.2018
ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրել է հացադուլը:
Ռեժիսոր Արամ Շահբազյանն այսօր հացադուլ էր սկսել մշակույթի նախարարության շենքի մոտ, պատճառը նրա «Չնչիկ» ֆիլմն էր, որի արտադրությունը ռեժիսորը սկսել է տասը տարի առաջ, սակայն հանրությանն առ այսօր հայտնի է միայն ֆիլմի անունը:
«Ֆիլմը ավարտին հասցնելու գործընթացը ձգձգվում է դեռևս 2010 թվականից: 2017-ի հոկտեմբերին Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական խորհրդի կողմից մեկ անգամ ևս քննարկվել է «Չնչիկ» ֆիլմը և որոշում է կայացվել ֆինանսավորել ֆիլմի հետարտադրական ծախսերը և ավարտել ֆիլմը: 2018-ին նախարար Արմեն Ամիրյանի կողմից հանձնարարվել է սկսել ֆիլմի հնչյունային աշխատանքները՝ հավաստիացմամբ, որ ֆիլմի ֆինանսավորման հարցերը զուտ տեխնիկական են:
2018-ի մայիսին Արմեն Ամիրյանը, հայտնի պատճառներով, հրաժարական տվեց, և հիմա «Չնչիկ» ֆիլմը կրկին ներկայացրել են հանձնաժողովի քննարկմանը: Իրականում իմ ֆիլմը ընդհանրապես չպետք է ներկայացվեր այդ քննարկմանը, որովհետև արդեն կար որոշում և սկսված գործընթաց»,- ասել է ռեժիսորը:
Լրագրողների հետ զրույցում Արամ Շահբազյանը նաև հավելել է, որ հացադուլի միջոցով փորձում է մշակույթի նախարարության ուշադրությունը սևեռել «Չնչիկի»՝ տարիներ շարունակ ձգձգվող ու ավարտին չհասնող պատմության վրա:
Նախարար Լիլիթ Մակունցի՝ ակնկալվող ուշադրությունը չուշացավ. աշխատանքի ներկայանալուց անմիջապես հետո մոտեցավ Արամ Շահբազյանին՝ հրավիրելով նրան աշխատասենյակ՝ զրույցի: Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպումից հետո նախարար Լիլիթ Մակունցն ու Արամ Շահբազյանը նախարարության մուտքի մոտ խմբված լրագրողներին ներկայացան պարզաբանումներով։
«Պարոն Շահբազյանի հետ պայմանավորվեցինք, որ հացադուլը դադարեցնում է, որովհետև մենք հակառակ բևեռներում չենք և կոչված ենք լուծելու այն խնդիրները, որոնք տասնյակ տարիներ լուծում չեն ստացել: Ես տեղեկացա, որ «Չնչիկ» ֆիլմն ընդհանրապես հանձնաժողովի քննության առարկա չպետք է դառնար. կինոկենտրոնն արդեն իսկ խոստացել էր, որ ֆիլմը նկարահանվելու է, ու գումար է տրվելու հետարտադրական աշխատանքների համար, ընդ որում, դա եղել է որոշում և ոչ թե բանավոր պայմանավորվածություն, ուստի անհասկանալի է, թե ինչու է այն ներկայացվել հանձնաժողովի քննարկմանը: Ես կհանդիպեմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ եւ կստանամ այդ հարցի վերաբերյալ պարզաբանում»,- ասաց նախարար Մակունցը:
Նախարարը նաև տեղեկացրեց.
«Մենք որոշեցինք այսօր Կինոկենտրոնի հանձնաժողովի մասնակցությամբ նիստ հրավիրել` ոչ թե որոշման վրա ազդեցություն ունենալու նպատակով, այլ վստահ լինելու, որ հանձնաժողովի բոլոր գործողությունները թափանցիկ են: Մշակույթի նախարարության որդեգրած սկզբունքը հետևյալն է` ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա թափանցիկ եւ ոչ միանձնյա որոշմամբ: Որևէ մեկը, անգամ նախարարը, չի կարող ազդեցություն ունենալ հանձնաժողովի որոշման վրա: Բացի դրանից՝ եթե ինչ-որ մեկը ստանում է մերժում, պետք է իմանա, թե ինչի համար է ստացել այդ մերժումը»:
Արամ Շահբազյանն ասաց, որ նախարարության պատասխանն իրեն գոհացնում է.
«Կարողացա մանրակրկիտ պատմել, թե ինչ խնդիր կա, ու վստահ եմ, որ գործընթացը թափանցիկ ձևով է իրականացվելու»։
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...