Բորտուղեկցորդուհին պատմել է ինքնաթիռում սննդի գաղտնիքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

Բորտուղեկցորդուհին պատմել է ինքնաթիռում սննդի գաղտնիքների մասին

08:35 21.04.2023

Բորտուղեկցորդուհին պատմել է, թե ինչու են ավիաընկերությունները չափից շատ աղ անում ինքնաթիռում գտնվող ուղևորներին մատուցվող սննֆի մեջ, հայտնում է Mirror-ը։
Կամիլա Յակուբյակովան, ով ավելի քան երեք տարի աշխատում է որպես բորտուղեկցորդուհի, բացատրել է.

«Մթնոլորտային ճնշման փոփոխության և օդի չորության պատճառով օդանավի ներսում հոտի զգացումը նվազում է մոտ 20 տոկոսով, համի զգայունությունը նույնպես փոխվում է, և սնունդն ավելի անհամ է թվում»:

Որպեսզի ճաշատեսակները ավելի համեղ թվան, շատ աղ են ավելացնում։

«Այդ պատճառով ես նախընտրում եմ ինձ հետ տանից խորտիկներ տանել»,- բացատրում է բորտուղեկցորդուհին։

Քանի որ ինքնաթիռները ավելի ու ավելի բարձր են թռչում, օդի ճնշումը խոնավության հետ մեկտեղ նվազում է: Մոտ ինը հազար մետր բարձրության վրա խոնավությունը 12 տոկոսից պակաս է, ինչը ավելի չոր է, քան անապատների մեծ մասում, գրում է թերթը։

Փորձերի ընթացքում հետազոտողները պարզել են, որ ճանապարհորդների աղի և քաղցր համերը փոխվում են, մինչդեռ թթու, դառը և կծու համերը հավասարապես ընկալվում են ինքնաթիռում և գետնին։

«Ամերիկյան ավիաուղիներ» ավիաուղիներում սննդի և մանրածախ առևտրի տնօրեն Ռաս Բրաունն ասում է.

«Պատշական համեմունքները կարևոր են կերակուրն օդում համեղ դարձնելու համար: Մենք հաշվի ենք առնում, թե ուղևորը որտեղ է ուտելու ուտեստը»:

Նյու Յորքի Hunter College Food Policy Center-ի տնօրեն Չարլզ Պլատկինը 20 տարի վերլուծել է ամերիկյան ավիաընկերությունների ճաշացանկը և հաստատել, որ նրանք շատ աղ և շաքար են ավելացնում իրենց ճաշերին, քանի որ չեն ցանկանում, որ ուղևորները բողոքեն անհամ ուտելիքից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP