19:47 18.04.2023
Ապրիլի 19-23-ը Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվելու է սամբոյի Եվրոպայի 2023 թ. առաջնությունը, որին մասնակցելու են ավելի քան 20 երկրի դեռահաս, պատանի, երիտասարդ և մեծահասակ մարզիկներ: Ռուսները, բելառուսները և ֆրանսիացիները հանդես կգան Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, ապրիլի 19-ին և 20-ին «Ռոմեմա արենայի» մրցագորգերը կտրամադրվեն մեծահասակներին, ապրիլի 21-ին՝ երիտասարդներին, 22-ին՝ դեռահասներին և առաջնության վերջին օրը՝ ապրիլի 23-ին, պատանիներին:
Հայաստանը ներկայացնող մարզիկները՝
Դեռահասներ (14-16 տարեկան)
1. Սամվել Դանիելյան – 46 կգ
2. Նարեկ Սիմոնյան – 53 կգ
3. Անդրե Սարդարյան – 58 կգ
4. Գոռ Շատվերյան – 64 կգ
5. Տիգրան Սարուխանյան – 71 կգ
6. Գոռ Աղասարյան – 79 կգ
7. Արեն Հարությունյան – 88 կգ
8. Դավիթ Բարսեղյան – 88+ կգ
Աղջնակներ (14-16 տարեկան)
1. Հայկանուշ Ազիզբեկյան – 47 կգ
Պատանիներ (16-18 տարեկան)
1. Ալիկ Մեքինյան – 53 կգ
2. Արմեն Աղումյան – 58 կգ
3. Էրիկ Գուրջանյան – 64 կգ
4. Համլետ Պարսամյան – 71 կգ
5. Սեյրան Սարուխանյան -79 կգ
6. Հովհաննես Սահակյան – 88 կգ
7. Էրիկ Սաղաթելյան – 98+ կգ
Երիտասարդներ (18-20 տարեկան)
1. Հերբերտ Սահակյան – 58 կգ
2. Մհեր Մելոյան – 64 կգ
3. Արարատ Աշուղյան – 71 կգ
4. Անդրեաս Հարությունյան – 79 կգ
5. Արսեն Հայրապետյան – 88 կգ
6. Գրիգոր Բեկնազարյան – 98 կգ
Աղջիկներ (18-20 տարեկան)
1. Աննա Այվազյան -50 կգ
2. Նանե Հակոբյան – 65 կգ
Տղամարդիկ
1. Տիգրան Կիրակոսյան – 58 կգ
2. Նարեկ Դալլաքյան – 64 կգ
3. Արամ Աղաջանյան – 71 կգ
4. Բորիս Շատվերյան – 79 կգ
5. Վահագն Չալյան – 88 կգ
6. Արսեն Խանջյան – 98 կգ
7. Նորիկ Խուրշուդյան – 98+ կգ
Կանայք
1. Արփինե Մնացականյան – 50 կգ
2. Վարսիկ Գրիգորյան – 54 կգ
3. Մելինե Մամիկոնյան – 59 կգ
Մարտական սամբո
1. Մխիթար Մխիթարյան – 58 կգ
2. Արման Ավանեսյան – 98 կգ
10:24 22.06.2025
ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆՄիացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...
10:11 22.06.2025
Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքներըԻրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանի կողմից արձակվել է մոտ 20 հրթիռ։ «Իսրայելում կիրակի առավոտյան Իրանից հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ»,- հայտնել է Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը: ...
10:01 22.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:24 22.06.2025
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԻրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Կասկած չկա, որ ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված պարտադիր միջազգային նորմերի կոպիտ խախտում է», – գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի […] ...
09:12 22.06.2025
ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո Իրանում ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերվելԻրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը որևէ ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերել Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Մենք անմիջապես իրականացրեցինք անհրաժեշտ ստուգումներ՝ հարձակման ենթարկված օբյեկտների տարածքում ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտահոսքի հայտնաբերման նպատակով։ Բնակչության համար սպառնալիք չկա», -ըստ Իրանի պետական IRNA լրատվական գործակալության՝ ասել է կարգավորող մարմինը: ...
09:05 22.06.2025
ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում Իրանում լրացուցիչ թիրախներ ոչնչացնել. ԹրամփՄիացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի րոպեի ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իր հայրենակիցներին ուղղված հեռուստատեսային ուղերձում՝ կապված Իրանին հասցված հարվածների հետ։ «Եթե խաղաղությունը արագ չհաստատվի, մենք կհարձակվենք այլ թիրախների վրա ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ։ Դրանց մեծ մասը կարող է ոչնչացվել մի քանի րոպեի ընթացքում», […] ...