Իշխանությունները Սոլսբերի քաղաքի բնակիչներին խորհուրդ են տվել լվանալ հագուստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Իշխանությունները Սոլսբերի քաղաքի բնակիչներին խորհուրդ են տվել լվանալ հագուստը

11:25 12.03.2018

Անգլիական Սոլսբերի քաղաքի բնակիչներին սպառնում է նյարդապարալիտիկ նյութը, որով օրեր առաջ թունավորվել են ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան:

Համաձայն վարկածներից մեկի՝ Սկրիպալին և նրա դստերը թունավորել են ծաղիկներով, որոնք թունավորումից առաջ տարել էին Սկրիպալի կնոջ և որդու գերեզմանին: Այնուհետև Սերգեյը և Յուլյան այցելել են Zizzi ռեստորան և The Mill փաբ, որից հետո նրանց անգիտակից վիճակում գտել են զբոսայգու նստարաններից մեկի վրա: Նրանք մինչև հիմա ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: Քաղաք են ուղարկվել քիմիական պաշտպանության զորքեր:

Նյարդապարալիտիկ նյութի հետքեր են հայտնաբերվել Zizzi ռեստորանի այն սեղանի վրա, որի շուրջ նստել են Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը: Սեղանը դուրս է բերվել և ոչնչացվել: Քիմիական պաշտպանության մասնագետները շարունակում են աշխատել քաղաքի վեց այլ հատվածներում:

Բրիտանական առողջապահության հարցերով պետական խորհրդատու Սելի Դևիսը հայտարարել է, որ բնակչությանը սպառնացող վտանգը նվազագույնն է:

«Չնայած Zizzi-ում և The Mill-ում նյարդապարալիտիկ նյութի հետքեր են հայտնաբերվել, վստահ եմ, որ դրանք ոչ մի կերպ չեն ազդել այցելուների առողջության վրա»,- հայտարարել է Սելի Դևիսը:

Սելի Դևիսը նաև նրանց, ովքեր վախենում են, որ իրենց հագուստի վրա թույնի միկրոմասնիկներ են մնացել, և դրանք շաբաթներ կամ ամիսներ անց կարող են ազդել իրենց առողջության վրա, խորհուրդ է տվել լվանալ հագուստը, իսկ հեռախոսները, պայուսակները և զարդերը մաքրել խոնավ անձեռոցիկով:

Գլխավոր բժիշկ Դևիսը նաև նշել է, որ այս խորհուրդները վերաբերում են միայն նրանց, ովքեր մարտի 4-ին՝ թունավորման օրը, գտնվել են նշված հաստատություններում նախքան դրանց փակվելը՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Խոսքը շուրջ 500 մարդու մասին է:

Բրիտանական իշխանություններն արդեն գիտեն, թե ինչ թույնով է իրականացվել հանցագործությունը, սակայն առայժմ չեն հրապարակում անվանումը: Նշենք, որ այդ նյութից տուժել էր նաև ոստիկանը, ով խուզարկել էր Սկրիպալի տունը:

Նշենք նաև, որ շաբաթ օրը՝ մարտի 10-ին, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը COBRA արտակարգ իրավիճակների հանձնաժողովի արտահերթ նիստ էր անցկացրել: Նրա խոսքով՝ հետաքննության մեջ ներառվել է բրիտանական ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման ավելի քան 250 աշխատակից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր՝ մարտի 12-ին, կմասնակցի Անվտանգության խորհրդի նիստին, որի ժամանակ նրան կներկայացնեն Սոլսբերի քաղաքում ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով վերջին տվյալները: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

SHANTNEWS

22:00 02.08.2025

SHANTNEWS

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

21:42 02.08.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

21:27 02.08.2025

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

BACK_TO_TOP