21:10 20.04.2023
Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, որին մեղադրում են հայկական ծագում ունենալու մեջ, թվիթերյան ուղերձ է հրապարակել, որում խոսում է նաև իր արմատների մասին: Ուղերձը մեծ արձագանք է գտել ու հակասական մեկնաբանությունների առիթ տվել:
Քըլըչդարօղլուն կոնկրետ ի՞նչ է ասում իր ծագման մասին: Նրա հայ լինելու վարկածը ընտրարշավի ընթացքում շահարկվո՞ւմ է հակառակորդների կողմից:
Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Թվիթերյան իր էջում այդ ուղերձում Քըլըչդարօղլուն ասում է, որ ինքը ո՛չ սունի է, ո՛չ շիա։ Մեջբերեմ նրա խոսքերը. «Ես ալևի եմ և եթե ընտրվեմ նախագահ, մենք այլևս չենք խոսի խտրականության ու տարբերությունների մասին, մենք կխոսենք համագործակցելու և ընդհանուր երազանքների մասին»:
Իր այս հայտարարությունը կարելի է սենսացիոն համարել՝ հաշվի առնելով այն, որ ընտրաշավի ժամանակ է արվել, և շատերը կարծում են, որ այդ հայտարարությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա նախընտրական վարկանիշի վրա:
Այսինքն՝ հնարավոր է մահմեդական ընտրողներին այս հայտարարությունը դուր չգա: Բանն այն է, որ ալևիությունը ոմանք չեն համարում իսլամի ուղղություն՝ համարելով, որ դա հեթանոսական դրսևորումներից մեկն է, բայց իրականում, գիտնականների մեծ մասը, այնուամենայնիվ, համարում է, որ այն ավելի մոտ է իսլամին, քանի որ իր մեջ շիա ուղղության բաղադրիչներ ունի, ինչպես նաև արաբական հեթանոսության և հուդդայականության: Թեև ամեն դեպքում հավատացյալներից շատերը մերժում են և ալևիներին չեն համարում մահմեդականներ:
Այս ամենը կարող է դառնալ նոր շահարկումների առիթ և նոր մեղադրանքների պատճառ: Եվ այդ ամենը նաև կրկին սրում է Քըլըչդարօղլուի էթնիկ ծագման խնդրի վերաբերյալ ուշադրությունը: Ինչպես ասել էի, Քըլըչդարօղլուին ժամանակին մեղադրում էին, թե իբր նրա նախնիները հայեր են: Եվ այդ վարկածը որոշ հիմնավորումներ երբեմն ստանում է»,- ասել է Երկանյանը:
Ի՞նչ է ասում ինքը՝ Քըլըչդարօղլուն, իր հայ լինելու վարկածի մասին, և նրան ինչպե՞ս է վերաբերվում Պոլսո հայ հայանքը:
Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում:
11:20 16.06.2025
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումըԻրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...
11:07 16.06.2025
Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ ՓեզեշքիանԻրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...
10:55 16.06.2025
Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարանԱյսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...
10:40 16.06.2025
Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքներըԱմբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս […] ...
10:25 16.06.2025
Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ ԹրամփԻսրայելը և Իրանը, ամենայն հավանականությամբ, կհասնեն ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնության, սակայն դա կարող է տեղի չունենալ անմիջապես: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին: «Հուսով եմ՝ համաձայնագիր կլինի (Իսրայելի և Իրանի միջև)։ Կարծում եմ՝ դրա ժամանակն է», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն […] ...
10:11 16.06.2025
Հրդեհ բեռնատար ավտոմեքենայումՀունիսի 16-ին, ժամը 04:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան բախվել է ժայռին և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:15-ին, մարվել՝ 07:05-ին: Այրվել է «Daf» մակնիշի բեռնատարը (բեռնված […] ...