14:52 21.04.2023
Նախագծի նպատակն է նախատեսել պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցներ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոխնախարարը նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ կհամարվեն ինքիշխանությունից հրաժարվելու, բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություներ կատարելը եւ դրան ուղղված կոչ անելը:
Հիմնական զեկուցողի խոսքով գործող Քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է նախատեսված սահմանադրական կարգը տապալելու, ներառյալ սահմանադրական առաջին հոդվածի գործողությունը փաստացի դադարեցնելու եւ դրան ուղղված բռնի կոչերի համար: Նա նշել է, որ գործող Քրեական օրենսգրքով ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, իսկ նախագծի ընդունման արդյունքում այդ արարքները կհամարվեն քրեորեն պատժելի. նախատեսվում է պատիժ` 10-15 տարի ազատազրկում, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերի դեպքում` տարբեր պատժատեսակներով. տուգանք, կարճաժամկետ ազատազրկում, առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկում` առավելը 3 տարի ժամկետով: Նախատեսվել են նաեւ այլ պատիժներ:
Նրա խոսքով ինքիշխանությունից հրաժարվելուն ուղղված կարող են բնորոշվել այն կոչերը, որոնք զուգորդված են բռնության սպառնալիքով եւ հետապնդում են նպատակ բռնություն գործադրելու սպառնալիքով անձին կամ անձանց որոշակի շրջանակի մղելու կոնկրետ գործողությունների կատարմանը:
Լեւոն Բալյանը նշել է, որ նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է նաեւ այլ երկրների փորձը:
Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը տեղեկացրել է, որ նախագիծը մանրամասն քննարկվել է եւ նպատակը պետության ինքնիշխանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է:
Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...