16:50 21.04.2023
2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունվել է «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը, որը նախատեսում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ նորմերն ուժի մեջ դնել 2024 թվականի հունվարի 1-ից: Ներկայացված իրավակարգավորման համատեքստում, մինչեւ վերոհիշյալ նորմի ուժի մեջ մտնելը, ստեղծվում է իրավիճակ, երբ Առաջին ատյանի կարգով հակակոռուպցիոն գործերի քննություն իրականացվում է մասնագիտացված Հակակոռուպցիոն դատարանի կողմից, բայց այդ նույն գործերով կայացված ակտերի վերաքննություն իրականացնում են Վերաքննիչ քաղաքացիական եւ Վերաքննիչ քրեական դատարանները. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծի փաթեթի զեկուցման ընթացքում:
Փոխնախարարի պնդմամբ ինստիտուտի բնականոն եւ լիարժեք կենսագործունեությունը պահանջում է, որպեսզի մասնագիտացման գործոնը հստակ արտահայտված լինի տվյալ տեսակի գործերի քննության իրականացմամբ օժտված բոլոր դատական ատյաններում` օրենքով սահմանված ժամկետից ավելի վաղ ժամկետներում, որը նախատեսվել է սույն թվականի հունիսի 15-ը:
«Միեւնույն ժամանակ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել, այն է` ավելի վաղ ժամկետ (հունիսի 15) սահմանել նաեւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի օրենքում, քանի որ նշված օրենքի առաջին եւ երկրորդ մասերի ուժով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների դատավորներին գործունեության ոլորտով պայմանավորված, ռիսկայնությունից ելնելով, օրենքով սահմանված կարգով, նախատեսվել է տալ հավելում` 2024 թվականի հունվարի 1-ից»,- ասել է Արդարադատության փոխնախարարը:
Գերատեսչության ներկայացուցիչը հարկ է համարել նշել նաեւ, որ Կառավարությունը նախագծերի փաթեթը լրամշակել է պայմանավորված հարակից օրենքում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին վերաբերող դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը փոխնախարարից հետաքրքրվել է` ինչո՞ւ է Արդարադատության նախարարությունն օրենքն ընդունելիս ուշ ժամկետ նշել այն ուժի մեջ դնելու համար, ինչին ի պատասխան` Լեւոն Բալյանն ասել է, որ նախկինում հաշվի էին առել Հակակոռուպցիոն դատարանի շենքային ու գույքային պայմանների ստեղծման համար անհրաժեշտ ժամկետները, սակայն կազմակերպչական աշխատանքներն ավելի ինտենսիվ կերպով են իրականացվում: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի շենքը կառուցման փուլում է, հավանաբար աշխատանքներն ավելի շուտ կավարտեն:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նկատել է` իր պատգամավորական 5 տարիների պրակտիկայի ընթացքում առաջին դեպքն է, որ ժամկետներն առաջ են բերում:
Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը հորդորել է հավանություն տալ նախագծին ու առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում քննարկել ու հասկանալ` կավարտվի՞ արդյոք Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման աշխատանքը մինչեւ հունիս:
Օրենքների նախագծերի փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանն ու ընդգրկվել առաջիկա լիագումար նիստերի օրակարգում:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...