Գործող 8 գյուղապետ վերընտրվել է. ՏԻՄ ընտրությունների արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Գործող 8 գյուղապետ վերընտրվել է. ՏԻՄ ընտրությունների արդյունքները

12:51 12.03.2018

Մարտի 11-ին կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները: Դրանք անցկացվել են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն՝ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:
Նշված 20 համայնքներից 4-ում ընթացել են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ ընթացել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 
 
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավետիսյանը նշել է, որ Նորամարգ համայնքում առաջադրված երեք նոր թեկնածուների ձայները բախշվել են հետեւյալ կերպ. Արման Թադեւոսյանի օգտին է քվերակել 391 քաղաքացի, Արմեն Գեւորգյանի օգտին՝ 382 եւ Արսեն Ղահրամանյանի օգտնին՝ 182 ձայն: Անվավեր է ճանաչվել 33 քվեաթերթիկ:

Դարբնիկ համայնքում քվեարկությանը մասնակցած 576 քաղաքացիներից, միակ թեկնածու Դավիթ Գզիրյանի օգտին են քվեարկել 549-ը: Դեմ է քվեարկել 14 քաղաքացի: Անվավեր քվեաթերթիկների թիվը 13 է:

Զորակում ընտրելու իրավունք ունեցող1469 քաղաքացիներից միակ թեկնածու, գործող գյուղապետ Մանուկ Մալոյանի օգտին քվեարկել է 561 քաղաքացի, դեմ են քվեարկել 31-ը: Անվավեր է ճանաչվել 8 քվեաթերթիկ:

Խաչփար համայնքում Ղազար Մարտիրոսյանի օգտին է քվեարկել ընտրությանը մասնակցած 859 քաղաքացիներից 819-ը: 28 քաղաքացիներ քվեարկել են դեմ, անվավեր է ճանաչվել 12 քվեաթեթիկ: Այստեղ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 1582 է:

Հայանիստում Բալաբեկ Սարկիսյանի օգտին է քվեարկել 635 քաղաքացի: Դեմ են քվեարկել 22-ը: Անվավեր ճանաչված քվեաթեթիկների թիվը 14 է: Նիզամիում ընտրությանը մասնակցած 334 քաղաքացիներից Հարութին Կարապետյանին կողմ են քվեարկել 310-ը, դեմ՝ 11-ը: Անվավեր քվեաթերթիկների թիվը 13 է:

Սայաթ-Նովայում առաջադրված էր միակ թեկնածու Ռազմիկ Ալավերդյանը: Նրա օգտին է քվեարկել ընտրությանը մասնակցած 794 քաղաքացիներից 543-ը: Դեմ է քվեարկել 200 քաղաքացի: Անվավեր քվեաթերթիկների թիվը 51 է: Սիսում՝ Արմեն Եղյանի օգտին քվեարկել է 402 քաղաքացի: 40 քաղաքացի քվեարկել է դեմ, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը 19 է:

Արարատի տարածաշրջանի Եղեգնավան համայնքում ընտրությանը մասնակցել է 551 քաղաքացի: Միայ թեկնածու Հովսեփ Ղազարյանի օգտին քվեարկել է 540 քաղաքացի, դեմ են քվեարկել 5-ը: Անվավեր է ճանաչվել 6 քվեաթերթիկ:

 

 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP