Հռիփսիմեի բրոնզե մեդալն ինձ համար ոսկուց շատ ավելի արժեքավոր է. Նազիկ Ավդալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Հռիփսիմեի բրոնզե մեդալն ինձ համար ոսկուց շատ ավելի արժեքավոր է. Նազիկ Ավդալյան

13:19 23.04.2023

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը իր կարծիքն է հայտնել Երևանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասին: Հիշեցնենք՝ Նազիկն ընդգրկված է ԵԱ-ի մրցավարների կազմում:

«Շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակների կապակցությամբ: Սա իսկապես բոլորիս հաղթանակն է: Հռիփսիմե Խուրշուդյանի ելույթից հետո էմոցիաներն այնքան բուռն էին, որովհետև նա տարիքով արդեն բավականին մեծ է՝ սպորտի համար ու մրցում էր ավելի երիտասարդ մարզիկների հետ, որոնց ուժն ու ոգին դեռ տեղում է:

Շատ ուրախ եմ Հռիփսիմեի համար. նրա այս բրոնզե մեդալն ինձ համար ոսկուց շատ ավելի արժեքավոր է: Այն ճանապարհը, որն ինքն է անցել, այն ցավերն ու դժվարությունները, որ ինքն է անցել ու հասել այստեղ, պարզապես անհավանական է։ Բրավո, ես շնորհավորում եմ, հաղթական ելույթ էր: Մեր տղաների մասին էլ խոսքեր չկան: Ես հիացած եմ յուրաքանչյուրով: Հուսով եմ և համոզված, որ սա կօգնի մեր երեխաների մուտքը ծանրամարտ ապահովելու համար: Որքան հասկանում ենք՝ ծանրամարտը մեր սպորտաձևն ու մենք դեռ կկարողանանք նորանոր հաջողություններ կերտել ծանրամարտում»,- ասել է Նազիկ Ավդալյանը:

Անդրադառնալով իր նոր կարգավիճակին՝ Ավդալյանը հույս է հայտնել, որ կշարունակի մրցավարական կարիերան և խոսել նաև նոր աշխատանքի դժվարությունների մասին.

«Իհարկե, մրցահարթակը կանչում էր: Յուրաքանչյուրի մոտեցման հետ վերապրում էի ու մտածում, որ հանկարծ որևէ խնդիր չլինի: Այդ կարմիր կոճակը սեղմելն ինձ համար շատ դժվար էր ու սթրեսային, քանի որ լիովին հասկանում էի մարզիկներին: Հիշում էի իմ մոտեցումները: Իրականում, շատ լարված էի ու յուրաքանչյուր մրցումից առաջ շատ էի անհանգստանում, որ որևէ անախորժ դեպքեր չլինեն՝ հատկապես մեր մարզիկների ելույթներից առաջ»:

Նազիկ Ավդալյանը նաև խոսել է Երևանում ավարտին մոտեցող առաջնության կազմակերպվածության մասին.

«Շատ մրցումների եմ մասնակցել բազմաթիվ առաջատար երկրներում. որևէ բանով չզիջեցինք այդ երկրներին: Հակառակը, այստեղ ես նկատեցի մանրուքներ, որոնք միևնույն ժամանակ կարևոր են ու ես շատ երկրներում դրանք չեմ տեսել: Թե՛ հյուրընկալության ,թե՛ ընդունելության և թե՛ պայմանների առումով ես հաճելիորեն զարմացած եմ»,- եզրափակել է Նազիկ Ավդալյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

22:34 21.06.2025

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

Գավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

22:23 21.06.2025

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...

Հրդեհ Բյուրական գյուղում

22:11 21.06.2025

Հրդեհ Բյուրական գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

SHANTNEWS

22:00 21.06.2025

SHANTNEWS

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

21:49 21.06.2025

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

Բելառուսի նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյին, ազատ արձակելու որոշումը կայացրել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացառապես մարդասիրական պատճառներով։ Այս մասին TASS-ին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ «Այո, նախագահը որոշում է կայացրել ներում շնորհել 14 դատապարտյալի։ Եվ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքն էր։ Դրանք հիմնականում օտարերկրացիներ են՝ Ճապոնիայի երկու քաղաքացի, […] ...

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

21:32 21.06.2025

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն թիմի նախկին հարձակվող Խոսելուի խաղաոճին։ Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան ակումբի կազմում […] ...

BACK_TO_TOP