Չեմ կարող բացատրել այդ պահին ինչ զգացի, պարզապես ուզում էի հաղթել․ Մալխաս Ամոյանը՝ իր չեմպիոնության և ֆանտաստիկ հաղթանակի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Չեմ կարող բացատրել այդ պահին ինչ զգացի, պարզապես ուզում էի հաղթել․ Մալխաս Ամոյանը՝ իր չեմպիոնության և ֆանտաստիկ հաղթանակի մասին

15:45 24.04.2023

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը ֆանտաստիկ հաղթանակից հետո պատմել է իր զգացողությունների մասին։

«Եվրոպայի առաջնությանը պատրաստվել էի, եկել էի այստեղ՝ ոսկե մեդալ նվաճելու։ Իմ մարզիչների, բոլորի շնորհիվ կարողացա ոսկե մեդալ նվաճել և դառնալ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

77 կգ քաշային կարգն ուժեղագույն քաշային կարգերից մեկն է, որտեղ չես կարող կանխատեսել, թե ով կհաղթի։ Փառք Աստծո, հավատացի իմ ուժերին մինչև վերջ, որ կարող եմ հաղթել։ Անբացատրելի զգացողություններ են, չեմ կարող բացատրել։

Այլ գոտեմարտ էի ուզում անցկացնել, բայց իմ ծրագրածը չաշխատեց, ստիպված գնացի այլ հնարքների։ Այդ պահին անբացատրելի ապրումներ էին։ Երբ տեսա, որ մրցավարներն արդեն 4 միավոր են տվել ինձ, շատ ուրախացա։ Չեմ կարող բացատրել այդ պահին ինչ զգացի, պարզապես ուզում էի հաղթել։

Մեծ պատիվ է, որ բարձրացնում են Հայաստանի և եզդի ազգի պատիվը, դրոշը։ Ամեն ինչ կանեմ, որ ԱԱ-ում ոսկե մեդալ նվաճեմ, իսկ հետո կպատրաստվենք Օլիմպիական խաղերին», – ասել է Ամոյանը UWW-ի մամուլի ծառայությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարն այցելել է վերջերս վերանորոգված Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան

23:12 21.06.2025

ԿԳՄՍ նախարարն այցելել է վերջերս վերանորոգված Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան

Գավառ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև վերջերս վերանորոգված Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան, ծանոթացել գրադարանում իրականացվող կրթական և մշակութային ծրագրերին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գավառում մեկնարկած Արհեստների միջազգային փառատոնին, որը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ ...

Հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան. ՏԿԵ նախարար

23:01 21.06.2025

Հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան. ՏԿԵ նախարար

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ կից հրապարակելով լուսանկար: ...

«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերը

22:53 21.06.2025

«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերը

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է «Էսպանյոլից» իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: Իսպանիայի չեմպիոնը 24-ամյա Գարսիայի տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո: Պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: ...

Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներ

22:45 21.06.2025

Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներ

Հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Դարբնիկ գյուղի 1-ին փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Լադա» մակնիշի և 38-ամյա Մարատ Պ․-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

22:34 21.06.2025

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

Գավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

22:23 21.06.2025

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...

BACK_TO_TOP