Երեք ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Երեք ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

09:50 25.04.2023

Ըստ Sport24-ի՝ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այս ամառ կարող է տեղափոխվել «Մարսել»։

«Ֆրանսիայում ուշադիր հետևում են Սպերցյանին։ «Մարսելի» համար նա այս տարվա տրանսֆերային նպատակներից մեկն է։ Գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը ցանկանում է կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքել՝ կիսապաշտպանությունում մրցակցությունը մեծացնելու համար։

Հայտնի է նաև, որ նրա տրանսֆերը ձեռք բերելու հարցում հետաքրքրված են նաև Իտալիայում. «Միլանն» ու «Ֆիորենտինան» նույնպես հետևում են Սպերցյանին և կարող են գնել նրա տրանսֆերը, եթե ոչ այս ամառ, ապա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Երեք ակումբներն էլ պատրաստ են Սպերցյանի համար վճարել ոչ ավելի, քան 14 միլիոն եվրո՝ ներառյալ բոլոր բոնուսները»,- ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Այս մրցաշրջանում 22-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրազիլիայում օդապարիկի վթարի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել

19:51 21.06.2025

Բրազիլիայում օդապարիկի վթարի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել

Բրազիլիայի Սանտա Կատարինա նահանգում 22 մարդ տեղափոխող օդապարիկի վթարի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, հայտնել է  նահանգապետ Ժորժինյո Մելլոն։ «Մենք բոլորս ցնցված ենք այսօր շաբաթ առավոտյան Պրայա Գրանդեում տեղի ունեցած օդապարիկի վթարից։ Մեր փրկարարական ծառայությունն արդեն դեպքի վայրում է։ Նախնական տվյալներով՝ օդապարիկում եղել է 22 մարդ։ Այս պահին հաստատվել է, որ ութ մարդ մահացել […] ...

Reuters. Իրանը կպատասխանի ԵՄ-3-ի միջուկային դոսյեի առաջարկներին

19:42 21.06.2025

Reuters. Իրանը կպատասխանի ԵՄ-3-ի միջուկային դոսյեի առաջարկներին

«Եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների և ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալասի կողմից Ժնևում կայացած բանակցություններում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արված առաջարկները անիրատեսական են, սակայն Իրանը դրանց պաշտոնական պատասխան կտա հաջորդ շաբաթ։ Այս մասին Reuters-ին հայտնել է անանուն բարձրաստիճան իրանցի պաշտոնյան։ Աղբյուրը շեշտել է, որ եթե եվրոպացիները շարունակեն պնդել իրենց […] ...

«Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում

19:30 21.06.2025

«Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում

«Փյունիկը» կմեկնի Վրաստան` երկշաբաթյա հավաքի, որտեղ երեք ընկերական հանդիպում կանցկացնի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Եղիշե Մելիքյանի թիմը հունիսի 24-ին կմրցի Թբիլիսիի «Դինամոյի», հունիսի 29-ին` «Գարեջիի», հուլիսի 3-ին` «Սամգուրալիի» հետ։ «Փյունիկն» այս հավաքով կպատրաստվի Կոնֆերենիաների լիգայի որակավորման առաջին փուլում Սան Մարինոն ներկայանցնող «Տրե Ֆիորիի» դեմ դիմակայությանն ու նոր մրցաշրջանին։ ...

Թուրքիան պատրաստ է նպաստել Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների բանակցություններին. Էրդողան

19:21 21.06.2025

Թուրքիան պատրաստ է նպաստել Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների բանակցություններին. Էրդողան

Իրանի շուրջ խնդրի լուծման ուղին անցնում է դիվանագիտությամբ, և Թուրքիան պատրաստ է նպաստել բանակցություններին, այդ թվում՝ Իրանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մակարդակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։ Իրանի նախարարը մասնակցում է Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ «Նախագահ Էրդողանն ասաց, […] ...

Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունենում Պաղեստինի աջակցության համար

19:10 21.06.2025

Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունենում Պաղեստինի աջակցության համար

Բեռլինի կենտրոնում տեղի է ունենում Պաղեստինի աջակցության զանգվածային ցույց։ Ակտիվիստները հավաքվում են Ռեյխստագի շենքի մոտ գտնվող մարգագետնում, որը գտնվում է Գերմանիայի դաշնային կանցլերության շենքից ոչ հեռու, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Նրանք ձեռքերում պահել են պաղեստինյան դրոշներ, պաստառներ՝ Պաղեստինին աջակցելու ուղերձներով։ «Միացյալ Գազայի համար» կոչվող ցույցի մասնակիցները վանկարկում են տարբեր կարգախոսներ, լսվում են նաև անգլերեն և […] ...

Խաչանովը դուրս է եկել Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչ

19:00 21.06.2025

Խաչանովը դուրս է եկել Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-3, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիին: Հայ թենիսիստը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկի հետ: ...

BACK_TO_TOP