ԱՄՆ Կոնգրեսում կքննարկեն Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձևը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+20.09 oC

ԱՄՆ Կոնգրեսում կքննարկեն Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձևը

22:24 25.04.2023

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել բանաձևի նախագիծ, որը ենթադրում է Արցախի անկախության ճանաչումը:

Ի՞նչ մանրամասներ են հայտնի, արդյո՞ք համաձայնեցված եղել է իշխանության հետ ու որքանո՞վ է հավանական, որ այն կընդունվի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Օրինագծի հեղինակը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան հայկական խմբի նախագահի տեղակալ Ադամ Շիֆն է, ով նաև հետախուզության կոմիտեի նախագահն է՝ Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատն է, իսկ նրա երկու համահեղինակներն են՝ Նյու Ջերսիից ընտրված, նույնպես դեմոկրատներ՝  Ֆրենկ Փալոնը և Ջոշա Գոխտմայերը:

Պատահական չէ, որ ընդգծում եմ՝ երեքն էլ իշխող դեմոկրատական կուսակցությունն են ներկայացնում: Եվ Ադամ Շիֆը հատուկ ընդգծել է, որ պատահական չէ նաև այն, որ իրենց այդ նախագիծը ներկայացվել է քննարկման հենց ապրիլի 24-ին: Այսինքն՝ դա ազդակ է այն մասին, որ այս փաստաթղթի նպատակներից մեկն է՝ կանխել նոր ցեղասպանության վտանգը:

Գլխավորը, ինչ պարունակում է  փաստաթուղթը, դա կոչն է՝ ճանաչել Արցախի անկախությունը երկու փաստերի հիման վրա՝  ազգերի ինքնորոշման սկզբունք, որը ամրագրված է միջազգային իրավունքով, և անջատում՝ հանուն փրկության սկզբունք, որը միջազգային օրենսդրության հիմք չի հանդիսանում, սակայն տրամաբանական հիմք է այս դեպքում:

Փաստաթղթում նաև դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի նկատմամբ, կոչ է արվում անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին՝ առանց որևէ նախապայմանի, դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, կոչ է արվում դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին և ամենակարևորը՝ ընդգծվում է, որ եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիան Արցախի և Հայաստանի տարածքի նկատմամբ, Միացյալ Նահանգների վարչակազմին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Արտյոմ Երկանյանը։

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին

10:12 02.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառով

10:00 02.05.2025

Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառով

Միավորված ազգերի կազմակերպությունը դիտարկում է արմատական ​​վերակազմավորման, հիմնական ստորաբաժանումների միավորման և ռեսուրսների վերաբաշխման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աշխատանքային խմբի կողմից պատրաստված վեց էջանոց գաղտնի հուշագիրը։ Փաստաթղթով առաջարկվում է տասնյակ գերատեսչություններ համախմբել չորս հիմնական ոլորտներում՝ խաղաղություն և անվտանգություն, հումանիտար հարցեր, կայուն զարգացում և մարդու իրավունքներ: Հատուկ միջոցառումները ներառում […] ...

Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

09:55 02.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

Մայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարել

09:48 02.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել շուտով Չինաստանի հետ առևտրային բանակցություններ վարելը։ «Նրանք ցանկանում են հանդիպել: Նրանք ցանկանում են խոսել: Մենք ունենք մարդիկ, ովքեր դա անում են: Ակնհայտ է, որ մեր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ներգրավված է այդ ջանքերում, և այդ բանակցությունները շուտով տեղի կունենան»,- ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, […] ...

Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին

09:40 02.05.2025

Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։ «Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին, մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզների համայնքի համար», – մեջբերում է հրատարակությունը […] ...

Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

09:30 02.05.2025

Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

Եվրոպական երկրները ծրագրում են հակառուսական պատժամիջոցների ևս մեկ փաթեթ ներմուծել, եթե երկիրը հրաժարվի Ուկրաինայում կրակը դադարեցնելուց և հույս ունենա ստանալ ԱՄՆ աջակցությունն այս հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։ «Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք աջակցել ամերիկյան այս նախաձեռնությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և չորեքշաբթի ես ասել […] ...

BACK_TO_TOP