22:31 26.04.2023
Անկարայում ու Բաքվում արձագանքել են երեկ Երևանում կայացած «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացմանը: Ադրբեջանի արգործնախարարությունը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել:
Ի՞նչ է ասվում հայտարարությունում. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը դատապարտում է այդ հուշարձանի տեղադրումը և «Նեմեսիս» գործողության մասնակիցներին անվանում է ահաբեկիչներ:
Պնդում են, թե Հայաստանը պետական մակարդակով հովանավորում է միջազգային ահաբեկչությունը և հիմնավորում են իրենց այս գնահատականն այն հանգամանքով, որ հուշարձանի տեղադրման որոշումը կայացվել է պետական ատյանի կողմից և որ իշխող կուսակցության ներկայացուցիչները ներկա են եղել հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Այս գնահատականները, իհարկե, սպասված էին, արգործնախարարության հայտարարությունը նույնպես, սակայն այն չի դիմանում որևէ քննադատության, քանի որ աբսուրդային է սկզբից մինչև վերջ: Նախ անվանել ահաբեկիչներ այդ մարդկանց, որևէ կերպ իրավական տեսակետից չի կարելի, քանի որ նրանք ի կատար են ածել հենց թուրքական օրինական իրավական ատյանի դատավճիռը:
Հիշեցնեմ՝ Մուդրոսյանը, այդ խաղաղ համաձայնագրից հետո, Թուրքիայի օսմանյան իշխանությունները միջազգային ճնշման արդյունքում ստեղծեցին ռազմական տրիբունալ, որը դատապարտեց երիտթուրքական կառավարության առաջնորդներին՝ Օսմանյան կայսրությունն աշխարհամարտի մեջ քաշելու և ազգությամբ հայ հպատակների նկատմամբ ցեղասպանություն գործելու համար:
Այսպիսով, երիտթուրքական կառավարության մի քանի տասնյակ առաջնորդներ հենց թուրքական օրինական ռազմական տրիբունալի դատավճռով էին մահապատժի դատապարտվել և ըստ էության, գործողության մասնակիցներն ընդամենը ի կատար են ածել այդ որոշումը:
Ի դեպ նաև հիշեցնեմ՝ Սողոմոն Թեհլերյանը, ով Բեռլինում պատժել էր Թալեաթ փաշային, գերմանական դատարանի կողմից արդարացվել էր և դա նույնպես իրավական փաստարկ է մեր ձեռքերում, որը հաստատում է մեր դիրքորոշումը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են08:00 02.05.2025
Ռուբիոն կոչ է արել Իրանին թույլ տալ տեսուչներին մտնել բոլոր միջուկային օբյեկտներԱՄՆ պետքարտուղարը և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն ասել է, որ Իրանը պետք է թույլ տա միջազգային ստուգումներ իրականացնել իր բոլոր միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ ռազմական: Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի հնարավոր պայմանները։ «Եթե Իրանն իսկապես ցանկանում է խաղաղ միջուկային էներգիա, այլ […] ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...