21:54 26.04.2023
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը բացատրել է շախմատի աշխարհի թագի համար 12-րդ պարտիայում ռուս Յան Նեպոմնյաշչիի` չինացի Դինգ Լիժենից կրած պարտությունը, հայտնում է Sport24-ը։ Այս հանդիպումն ավարտվել էր 38-րդ քայլին: Նեպոմնյաշչին կոպիտ սխալ էր թույլ տվել, ինչը հանգեցրել էր պարտության։ Այսպիսով դիմակայությունում հաշիվը հավասարվեց՝ 6:6։
«Յանի պարտությունը սթրես էր: Այս հուզմունքը միշտ կա։ Միշտ լարվածություն կա, միշտ կա պատասխանատվություն։ Յանը մտավ այս խաղի մեջ այն ըմբռնմամբ, որ հաղթանակի դեպքում հանդիպումը կարող էր գրեթե ավարտվել։ Իսկ հաղթելու հնարավորություն կար։ Այդ պահին լարվածությունն այնքան բարձրացավ, որ թույլ տվեց անճշտություններ»,- ասել է Դվորկովիչը։
13-րդ պարտիան կանցկացվի ապրիլի 27-ին։ Նեպոմնյաշչին կխաղա սպիտակ խաղաքարերով: Հանդիպումը բաղկացած է 14 պարտիայից, ոչ-ոքիի դեպքում կանցկացվի չորս պարտիայից թայ-բրեյք։ Եթե թայ-բրեյքը հաղթողին չբացահայտի, ապա շախմատիստները բլից կխաղան։
Հիշեցնենք, որ հուլիսին Նեպոմնյաչչին ժամանակից շուտ դարձավ 2022 թվականի հավակնորդների մրցաշարի հաղթող, երկրորդ տեղը զբաղեցրեց Դին Լիժենը:
Հուլիսի 20-ին հայտնի դարձավ, որ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հրաժարվել է խաղալ Նեպոմնյաշչիի դեմ։ Դա ռուսաստանցուն իրավունք տվեց շախմատային թագի համար մրցախաղ անցկացնել Չինաստանի ներկայացուցչի հետ։ 2021 թվականին շախմատային թագի համար մրցախաղում Կարլսենը հաղթել էր Նեպոմնյաշչիին։
19:30 21.06.2025
«Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում19:30 21.06.2025
«Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում«Փյունիկը» կմեկնի Վրաստան` երկշաբաթյա հավաքի, որտեղ երեք ընկերական հանդիպում կանցկացնի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Եղիշե Մելիքյանի թիմը հունիսի 24-ին կմրցի Թբիլիսիի «Դինամոյի», հունիսի 29-ին` «Գարեջիի», հուլիսի 3-ին` «Սամգուրալիի» հետ։ «Փյունիկն» այս հավաքով կպատրաստվի Կոնֆերենիաների լիգայի որակավորման առաջին փուլում Սան Մարինոն ներկայանցնող «Տրե Ֆիորիի» դեմ դիմակայությանն ու նոր մրցաշրջանին։ ...
19:21 21.06.2025
Թուրքիան պատրաստ է նպաստել Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների բանակցություններին. ԷրդողանԻրանի շուրջ խնդրի լուծման ուղին անցնում է դիվանագիտությամբ, և Թուրքիան պատրաստ է նպաստել բանակցություններին, այդ թվում՝ Իրանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մակարդակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։ Իրանի նախարարը մասնակցում է Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ «Նախագահ Էրդողանն ասաց, […] ...
19:10 21.06.2025
Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունենում Պաղեստինի աջակցության համարԲեռլինի կենտրոնում տեղի է ունենում Պաղեստինի աջակցության զանգվածային ցույց։ Ակտիվիստները հավաքվում են Ռեյխստագի շենքի մոտ գտնվող մարգագետնում, որը գտնվում է Գերմանիայի դաշնային կանցլերության շենքից ոչ հեռու, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Նրանք ձեռքերում պահել են պաղեստինյան դրոշներ, պաստառներ՝ Պաղեստինին աջակցելու ուղերձներով։ «Միացյալ Գազայի համար» կոչվող ցույցի մասնակիցները վանկարկում են տարբեր կարգախոսներ, լսվում են նաև անգլերեն և […] ...
19:00 21.06.2025
Խաչանովը դուրս է եկել Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-3, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիին: Հայ թենիսիստը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկի հետ: ...
18:50 21.06.2025
Մակրոնը մտադիր է արագացնել ԵՄ-ի և Իրանի միջև բանակցություններըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր եվրոպացի գործընկերների հետ, մտադիր է արագացնել Իրանի հետ բանակցությունները։ Ֆրանսիացի առաջնորդը այս մասին գրել է X-ում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո։ «Ես համոզված եմ, որ կա պատերազմից դուրս գալու և ավելի մեծ սպառնալիքից հեռու մնալու ճանապարհ։ Դրան հասնելու համար մենք կարագացնենք Ֆրանսիայի և նրա եվրոպացի գործընկերների կողմից Իրանի […] ...
18:40 21.06.2025
Tasnim. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 22-ըԻրանի իշխանությունները որոշել են հանրապետության օդային տարածքի փակումը երկարաձգել մինչև հունիսի 22-ը։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Մինչև հունիսի 22-ը՝ տեղական ժամանակով 14:00-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը), բոլոր ներքին և միջազգային չվերթները չեղարկվել են։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր չանցած՝ Իսլամական Հանրապետությունը հակագրոհ սկսեց։ Հաջորդ օրերին երկրները կրկին […] ...