14:39 12.03.2018
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Սուրեն Զոլյանն ու հանձնաժողովի անդամ Էդուարդ Պոլատովը արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի հետ քննարկել են Հանրային խորհրդին կից ազգային փոքրամասնությունների հարցերով պալատի ստեղծման հարցը: Քննարկմանը մասնակցել է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կնյազ Հասանովը: Այս մասին հայտնում են ՀԽ լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում Վազգեն Մանուկյանն ասել է, որ ազգային փոքրամասնություններին առնչվող ցանկացած հարց պետք է մանրամասն քննարկվի, համաձայնեցվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ և բավարարի նրանց պահանջները:
Ըստ արդարադատության փոխնախարարի՝ Հանրային խորհրդին կից ազգային փոքրամասնությունների հարցերով պալատը պետք է իրականացնի նույն գործառույթները, ինչ նախկինում ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհուրդը: Սակայն նորաստեղծ մարմինը կունենա ավելի բարձր կարգավիճակ, քանի որ պալատի գործունեությունը կարգավորվելու է նաև «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքով:
Վազգեն Մանուկյանը ևս մեկ անգամ ընդգծել է նախագծի խնդրահարույց դրույթները պարզաբանելու և ազգային փոքրամասնությունների առաջարկներն ու տեսակետները քննարկելու անհրաժեշտությունը:
20:40 10.05.2025
Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած20:30 10.05.2025
Արսեն Ջուլֆալակյանը` Պանամերիկյան առաջնության արծաթե մեդալակիրԼոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն (77 կգ) Արգենտինայի դրոշի ներքո դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Պանամերիկյան առաջնության արծաթե մեդալակիր: 38-ամյա ըմբիշը եզրափակչում 7-11 հաշվով պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քամալ Բեյին: Ջուլֆալակյանը գոտեմարտի ընթացքում 0-7 հաշվով պարտվելիս է եղել, հետո կարողացել է հաշիվը հավասարեցնել, սակայն վերջնամասում մրցակիցը ևս չորս միավոր է վաստակել: Պանամերիկյան […] ...
20:25 10.05.2025
Գազայի հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ․ ՊուտինԳազայի հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ, տարեսկզբին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խաթարվել է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ բանակցությունների ժամանակ։ «Ցավոք, Գազայի հատվածում տարեսկզբին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը նույնպես խաթարվեց, և իրավիճակը շարունակում է վատթարանալ»,-ասել է Պուտինը։ Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածին։ […] ...
20:20 10.05.2025
Հրդեհ Լուսագյուղ գյուղումՄայիսի 10-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի Տերյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տերյան փողոցում գտնվող բնակելի քարե (մոտ 40 քմ) շինության ներսում գտնվող վագոն-տնակում […] ...
20:15 10.05.2025
Կրեմլը Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի. ՊեսկովԿրեմլը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք Ֆրանսիայի նախագահի հետ երկխոսության ուղիներ չունենք»,- ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հրադադարի առաջարկը։ Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու […] ...
20:05 10.05.2025
Արթուր Վարելջյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարումՀայաստանը ներկայացնող հեծանվորդ Արթուր Վարելջյանը գերազանց է հանդես եկել Silk Way Namangan Class 2 միջազգային մրցաշարում և սկրեչ մրցաձևում ոսկե մեդալ է նվաճել: Ուզբեկստանի Նամանգան քաղաքում ընթացող մրցաշարում Վարելջյանը նաև բրոնզե մեդալ էր նվաճել օմնիում մրցաձևում: ...