21:06 27.04.2023
Երևանում ապրիլի 27-ին կայացել է «Ավստրիա Showcase «Խելացի տեխնոլոգիաներ» Հայաստանում» հայ-ավստրիական գործարար համաժողովը, որի նպատակն է ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի հայկական և ավստրիական ընկերությունների միջև։
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Նախարարը նշել է, որ նորարարությունն առանցքային դեր ունի Հայաստանի ապագա հաջողությունների համար, որը ոչ միայն նպաստում է երկարաժամկետ տնտեսական աճին, այլև լուրջ խթան է մեր երկրի առջև ծառացած սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծման համար:
«Գիտության և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի կառավարության և մասնավորապես Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության որդեգրած ինովացիոն քաղաքականության անբաժանելի մասն է։ Մեր գերխնդիրն է ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ բարձրարժեք գիտատեխնիկական նվաճումներ են ստեղծվում և ներդրվում տնտեսության բոլոր ճյուղերում։ Այդ նպատակին հասնելու համար մենք կարևորում ենք մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ շարունակական ներդրումների իրականացումը, ինչպես նաև գիտական և գործարար ոլորտների նրեկայացուցիչների միջև կապերի ամրապնդումը»,- նշել է նախարար Ռոբերտ Խաչատրյանը, նաև ընդգծել, որ այս միջոցառումն Ավստրիայում գործող ընկերությունների համար լավ հնարավորություն է՝ ծանոթանալու հայկական ընկերությունների արտադրանքին ու ներուժին։
Ներկաներին ողջունել են նաև ՌԴ-ում Ավստրիայի դեսպանության առևտրային խորհրդատու Ռուդոլֆ Լուկավսկին, Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանը, Enterprise Armenia ընկերության գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։ Իրենց խոսքում նրանք անդրադարձել են երկու երկրների միջև մի շարք ոլորտներում հաստատված համագործակցությանը, համատեղ իրականացված միջոցառումներին ու ծրագրերին, «Ավստրիա Showcase «Խելացի տեխնոլոգիաներ» Հայաստանում» համաժողովի կարևորությանը, մասնակիցներին մաղթել արդյունավետ քննարկումներ և շոշափելի արդյունքներ։
Միջոցառմանը «Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը» զեկույցով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Նա անդրադարձել է նախարարության կառուցվածքին և գործունեությանը, խոսել տարբեր ժամանակաշրջաններում տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ունեցած ձեռքբերումների, վերջին տարիների նվաճումների, գրանցած արդյունքների մասին։
Այնուհետև ցուցադրվել են կարճ տեսահոլովակներ՝ Հայաստանի և Ավստրիայի տեխնոլոգիական ոլորտի հաջողությունների մասին։ Հաջորդիվ՝ միջոցառման մասնակից ընկերությունները ներկայացրել են իրենց գործունեությունն ու արտադրանքը։
«Ավստրիա Showcase «Խելացի տեխնոլոգիաներ» Հայաստանում» հայ-ավստրիական գործարար համաժողովը կազմակերպվել էր ՌԴ-ում Ավստրիայի դեսպանության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համագործակցությամբ։
Համաժողովին մասնակցել են տեխնոլոգիական ոլորտի 10 ավստրիական ընկերություններ, որոնք ներկայացրել են նորագույն տեխնոլոգիաներ և սարքավորումներ գյուղատնտեսության, արդյունաբերության, փայտամշակման, մետալուրգիական և լեռնահանքային արդյունաբերության, մի շարք այլ ոլորտներում։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...