Սևանից 40 մլն խմ լրացուցիչ ջրառ կիրականացվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Սևանից 40 մլն խմ լրացուցիչ ջրառ կիրականացվի

11:44 23.08.2018

ՀՀ կառավարության օգոստոսի 23-ի նիստում քննարկման դրվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին հավանություն տալու մասին օրենքի նախագիծը։ Այն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց որպես նոր կառավարության «ամենաանցանկալի նախագիծ»։

Վարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունը մի քանի անգամ տարբեր ձևաչափերով քննարկել է առկա իրավիճակը։

«Մենք խնդիր ու քաղաքական դիրքորոշում ունեինք՝ ամեն ինչ անել, որ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա, հարցերը լուծվեն առանց նման որոշման։ Բուռն քննարկումներ եղան, դրանց արդյունքում, համենայն դեպս, մեզ համար ակնհայտ դարձավ, որ կա որոշակի ռիսկ, որ կարող ենք գյուղատնտեսության համար բարդ ու փակուղային իրավիճակ ստեղծել։ Սա կառավարության համար կրկնակի փակուղային է՝ մի կողմից գյուղատնտեսություն, մյուս կողմից՝ քաղաքական ու քաղաքացիական համոզմունք, որ Սևանա լճին չի կարելի վերաբերվել որպես տարայի»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ ոռոգման համակարգը հարցեր է առաջացնում, ուստի պետք է գնալ լրջագույն լուծումների, այդ թվում՝ կազմակերպչական, որպեսզի հասկանան՝ որքանով է իրականությանը համապատասխանում ՀՀ-ում «ջրային մաֆիա»-ի գոյությունը, ինչի մասին մամուլում նշվում է պարբերաբար։ Վարչապետն ասաց՝ եթե նման «մաֆիա» գոյություն ունի, այն պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը ներկայացրեց օրենքի նախագիծը, որով 2018 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ է սահմանվում մինչև 210 մլն խմ, այսինքն՝ հավելյալ ջրառը լինելու է մինչև 40 մլն խմ։

Փաշինյանը նշեց, որ այս թեմայով քննարկումների ժամանակ մասնակիցները երկու խմբի են բաժանվել, մի մասը խնդրում էր, որ հավելյալ ջրառի կարիք չկա, մյուսները պնդում էին, որ աննախադեպ բերքի սպասող գյուղացիներն աղետի առաջ կկանգնեն։ Վարչապետն ասաց, որ կստեղծվի օպերատիվ խումբ, որն անգամ օրենքի ընդունման պայմաններում մանրամասն կուսումնասիրի իրավիճակը, կփորձի խնդիրները կառավարել այնպես, որ եթե կա հնարավորություն՝ սեզոնը փակել առանց այս հավելյալ 40 մլն-ին դիպչելու, այդ խնդիրը լուծվի, բայց եթե պարզվի, որ բերքը փչանալու է, այդ ջրառն իրականացնեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

12:47 03.08.2025

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

12:29 03.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

Վաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

BACK_TO_TOP