15:47 12.03.2018
«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակելու՝ վերջին շրջանում կայացված մի քանի որոշումները որակում է որպես «Մասսայական բռնություն ազատ մամուլի նկատմամբ»:
Աննա Հակոբյանն այդ «բռնություն» ոչ թե կոշտ, այլ փափուկ է համարում՝ պնդելով, որ «նախկինում, տարիներ առաջ ազատ մամուլի, ազատ լրատվամիջոցի ներկայացուցիչները պարբերաբար ուժի էին հանդիպում, այսինքն՝ բիրտ բռնության ձևերի, ծեծվում էին դատական ճանապարհով էին փորձում բերանը փակել կամ լրատվամիջոցին նեղություն պատճառել, ապա հիմա ընդամենը մեթոդն է փոխվելև բիրտ ուժին եկել է փոխարինելու փափուկ, այսպես ասած, քաղաքակիրթ, ժողովրդավար ճանապարհը, որի արդյունքը ավելի վատ է, որը ավելի վտանգավոր է»:
Աննա Հակոբյանը փափուկ մեթոդները վտանգավոր է համարում նախևառաջ այն պատճառով, որ եթե նախկինում ինչ-որ լրագրող ֆիզիկական բռնության էր ենթարկվում, ապա դա հարուցում էր լրագրողական համայնքի դժգոհությունը և մեծ աղմուկ առաջացնում, ինչի արդյունքում լրատվամիջոցները համախմբվում էին ու միահամուռ ուժերով «դիմադրում»: Հիմա, ըստ Հակոբյանի, լրագրողական այդ դիմադրությունը գրեթե չկա, քանի որ լրատվամիջոցներից շատերը գրկաբաց են ընդունում այդ փոփոխությունները, որովհետև դա բավականին հեշտացնում է լրագրողներից ու խմբագիրներից շատերի աշխատանքը:
Մյուս կողմից Աննա Հակոբյանի պնդմամբ ինչ-որ սենյակից տեխնիկական միջոցների օգնությամբ հետևել նիստի աշխատանքին նշանակում է զբաղվել ոչ թե լրագրողական աշխատանքով, այլ դառնալ արձանագրող, սղագրիչ:
«Պատճառը իմ կարծիքով էն մեծ միջադեպն էր կոյուղաջրերի, որը բնականաբար քաղաքապետարանում կուզեին, որ հանրությունը չտեսներ էդ ամեն ինչը: Ու քանի որ ես համոզված եմ քաղաքապետը և մյուսները հասկացել են, որ Զարուհի Փոստանջյանենց այդ ակցիաները շարունակական են լինելու, մտածել են ձև գտնեն, որ հաջորդները, ընդ որում իրենք չեն կարող կանխատեսել, թե հաջորդը ինչ կլինի ինչ կտանեն, ինչ կանեն՝ իրենք փորձել են և սա առիթ հանդիսացավ, եթե սա չլիներ, մեկ ուրիշ առիթով՝ կփակեին»- ընդգծել է Աննա Հակոբյանը՝ ավելացնելով, որ եթե գործի այն համակարգը, որը փորձում է ներդնել քաղաքապետարանը, ապա այսուհետ դահլիճում կգտնվի միայն քաղաքապետարանի օպերատորը ու ինչ էլ կատարվի դահլիճում, հանրությունը չի իմանա, եթե քաղաքապետարանի ղեկավարությունը որոշի, որ դա հանրայնացման կարիք չունի:
Աննա Հակոբյանը, սակայն, չի պատկերացնում, թե ինչպես կարելի է կանխել ու թույլ չտալ, որպեսզի քաղաքապետարանը չգանա այդ քայլին՝ ավելացնելով, որ այդ երևույթը նկատելի է գրեթե յուրաքանչյուր ոլորտում:
Լրագրողները կանգնած են իրենց ինքնությունը կորցնելու վտանգի առաջ պնդում է Աննա Հակոբյանը: Միաժամանակ ավելացնում, որ 21-րդ դարում հնարավոր չէ փակել տեղեկատվությունը: «Լրագրողները ճանապարհը կգտնեն ու հակառակ կողմի համար սա մեծ հաշվով տանուլ տված ճակատամարտ է», ասել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...