15:21 02.05.2023
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումների շրջանակում ապրիլի 30-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցել է Փարիզի մերձակա Իսի-Լե-Մուլինո (Issy-les-Moulineaux) քաղաքում Հայ-ֆրանսիական բարեկամության հուշակոթողի առջև տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի արարողությանը։
Միջոցառմանը ներկա էին Իսի-Լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Օ-դը-Սեն դեպարտամենտից ընտրված սենատոր Էրվե Մարսեյը, փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Իսի-Լե-Մուլինոյի Սուրբ Մարիամ Աստվածածին հայ առաքելական եկեղեցու քահանա Տեր Ավետիս քահանա Բալեկյանը, Հայ ավետարանչական եկեղեցու հոգևոր հովիվ Ժոել Միքայելյանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամները, Իսի-Լե-Մուլինոյի քաղաքային խորհրդի անդամները, տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները, երիտասարդ սկաուտները, Իսի-Լե-Մուլինոյի և հարակից քաղաքների բնակիչները։
Ոգեկոչման միջոցառումը մեկնարկել է Իսի-Լե-Մուլինոյի Սուրբ Մարիամ Աստվածածին հայ առաքելական եկեղեցու բակից, որտեղից մասնակիցները հիշատակի երթով ուղևորվել են դեպի Հայ-ֆրանսիական բարեկամության հուշակոթող։ Կոթողի առջև հնչել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերը, որից հետո հայտարարվեց լռության րոպե։
Զետեղվել են ծաղկեպսակներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։
Ելույթներով հանդես են եկել Իսի-Լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանը և Հայ ավետարանչական եկեղեցու հոգևոր հովիվ Ժոել Միքայելյանը։
00:30 15.06.2025
Լարսը բաց է00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...