18:21 02.05.2023
Ինչքան շատ միջոց ունի համայնքը, այդքան ավելի շատ են հնարավորությունները խոշորացված համայնքի կազմում տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Իսկ համայնքների միջոցներն առաջին հերթին գոյանում են սեփական եկամուտների կատարումից։ Առաջին եռամսյակում մարզի 6 խոշորացված համայնքներում միասին սեփական եկամուտների հավաքագրումը 91 մլն դրամով թերակատարվել է։ Երկու համայնքներ հավաքագրման միջին ցուցանիշ չեն ապահովել։ Խոսքը՝ Աշոցք և Ախուրյան համայնքների մասին է։
«Ախուրյանի թերակատարումը կազմում է շուրջ 49 մլն 376 հազար դրամ։ Ամենացածրն Ախուրյան և Աշոցք համայնքներում է, բայց եթե համեմատում ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, Ախուրյանում 39,01 %-ով ավելի գումար է հավաքագրվել։ Ընդամենը սեփական եկամուտներն առաջին եռամսյակում կատարվել են 89,4%-ով»,- հայտնել է Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը։
Տեղական բյուջեում ունեցած միջոցների առկայությունն ուղիղ համեմատական է նաև սուբվենցիոն հայտերի ներկայացմանը։ Այս տարի քանակով ամենաշատ սուբվենցիոն հայտերը ներկայացրել է Ախուրյան համայնքը, իսկ գումարային առումով ամենամեծ հատկացումները պահանջում են Գյումրիի հայտերը։ Շիրակի մարզի համայնքների ներկայացրած սուբվենցիոն հայտերը վերաբերում են ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցերի անցկացմանը, գազաֆիկացմանը, փողոցաշինությանը նաև վերականգնվող էներգիային։ Բայց հայտերից դեռ ոչ բոլորն են հաստատված։
«Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 20 ծրագիր 88 ենթածրագրով, որի ընդհանուր արժեքը 5 մլրդ 715 մլն դրամ է։ Իսկ 11 ծրագիր 42 ենթածրագրերով դեռևս քննարկման փուլում է։ Մոտ ժամանակներս կստանանք ամփոփ թվերը»,- նշել է Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...