Քննարկվել են Որոտան-Խոտ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում փլուզման հետևանքով առաջացած խնդիրների լուծման ուղիները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

Քննարկվել են Որոտան-Խոտ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում փլուզման հետևանքով առաջացած խնդիրների լուծման ուղիները

09:36 05.05.2023

Տեղի է ունեցել Որոտան-Խոտ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում փլուզման հետևանքով առաջացած խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի 3-րդ նիստը, որին մասնակցել են հանձնաժողովի անդամները՝ ՀՀ ՏԿԵՆ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Սյունիքի մարզպետարանի, Տաթև համայնքի, Որոտան և Խոտ բնակավայրերի, ճանապարհի վերակառուցումը նախագծած և շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հրավիրված էր նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը։

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեցին նախորդ հանդիպմանը կայացված որոշումների կատարման արդյունքները։ Մասնավորապես, Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի մասնագետների կողմից կատարվել էր բիոքիմիական հետազոտություն՝ պարզելու համար ճանապարհին հարող հատվածի լանջի գերխոնավացման պատճառները, ինչի հետևանքով շինարարական աշխատանքների ընթացքում տեղի էր ունեցել փլուզում։

Խոտ-Որոտան ավտոճանապարհի կառուցման նախագծող ընկերությունը ներկայացրեց տեղանքում կատարված ուսումնասիրության արդյունքները և առաջարկեց լուծումներ՝ սողանքային-վթարային լանջը շրջանցելու, ինչպես նաև փլուզման տարածքից գրունտային ջրերի հոսքը այլ վայր տեղափոխելու ուղղությամբ։ Ներկայացվեց նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվությունը՝ բնական աղետների վերաբերյալ, ինչը կարող էր անդրադառնալ ջրային հոսքերի վրա։
Նիստի ընթացքում «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ի ներկայացուցիչի կողմից նշվեց, որ ընկերությունը կվերանորոգի օրական կարգավորող ջրավազանը (ՕԿՋ)։ Որոշվեց նաև, որ տեղանքում պետք է կառուցվի դրենաժային համակարգ՝ արտահոսող ջրերը այլ վայր տեղափոխելու նպատակով։ Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր՝ հնարավոր խնդիրները լուծելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պակիստանի ԱԳ նախարարությունը Հնդկաստանի վրա հարվածները պաշտպանական է անվանում

09:25 10.05.2025

Պակիստանի ԱԳ նախարարությունը Հնդկաստանի վրա հարվածները պաշտպանական է անվանում

Պակիստանի զինված ուժերը բարձր մարտական ​​պատրաստության մեջ են և պատասխան հարվածներ են հասցնում Հնդկաստանի տարածքին՝ բացառապես որպես պաշտպանական միջոց։ Այս մասին հայտարարել է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։ «Պակիստանի զինված ուժերը գտնվում են բարձր մարտական ​​պատրաստության մեջ՝ հաշվի առնելով վերջին տարածաշրջանային լարվածությունը։ Մեր ռազմական արձագանքը զուտ պաշտպանական էր», – նրա խոսքերն է […] ...

Ռուբիոն ԱՄՆ-ի օգնությունն է առաջարկում Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորման գործում

09:00 10.05.2025

Ռուբիոն ԱՄՆ-ի օգնությունն է առաջարկում Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորման գործում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 9-ին Պակիստանի բանակի շտաբի պետ, գեներալ Ասիմ Մունիրի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ԱՄՆ օգնությունը հնդկա-պակիստանյան հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։ «Ռուբիոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ։ Նա շարունակել է կոչ անել երկու կողմերին […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:30 10.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համար

23:59 09.05.2025

Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համար

Մայիսի 8-ին Կառավարությունը հավանություն է տվել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Գործող կարգավորումներով բնակչության ռեգիստրը հանդիսանում է մասնակի տեղեկատվություն պարունակող համակարգ։ Բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է տարատեսակ տեղեկատվական համակարգերում՝ պայմանավորված այս կամ այն մարմինների խնդիրների իրականացման անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունմամբ՝ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվի […] ...

Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելու

23:53 09.05.2025

Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելու

Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին բովանդակային քննարկումը անհնար է առանց նրբությունները հաշվի առնելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TASS-ի հարցին։ Կրեմլի խոսնակը նշել է, որ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրել է հրադադարի թեման, այն աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «այն նախազգուշացմամբ, որ հրադադարի գաղափարի շուրջ կան բազմաթիվ նրբերանգներ, […] ...

«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է

23:48 09.05.2025

«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է

Մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, […] ...

BACK_TO_TOP