Սերբիայի ներքին գործերի նախարարը Մլադենովացում տեղի ունեցած հարձակումն ահաբեկչություն է որակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

Սերբիայի ներքին գործերի նախարարը Մլադենովացում տեղի ունեցած հարձակումն ահաբեկչություն է որակել

10:51 05.05.2023

Սերբիայի ներքին գործերի նախարար Բրատիսլավ Գաշիչը Բելգրադի մերձակայքում գտնվող Մլադենովաց մունիցիպալիտետում տեղի ունեցած հրաձգությունն ահաբեկչություն է անվանել, հայտնում է Tanjug-ը։

Հրաձգության մեջ կասկածվողի որոնողական աշխատանքներին ներգրավված է ՆԳՆ ավելի քան 600 աշխատակից։ Ըստ ԶԼՄ-ների՝ ուրբաթ գիշերը զոհվել է ութ մարդ, 13-ը՝ վիրավորվել, սպանության մեջ կասկածվում է 21-ամյա Ուրոշ Բ.-ն, ով ավտոմեքենայից շարժվելիս կրակել է ավտոմատներից։ Ենթադրվում է, որ դեպքը տեղի է ունեցել երիտասարդի և ոստիկանի վիճաբանությունից հետո։ Տարածաշրջանում հայտարարվել է «Whirlwind» պլանը։

«Ներքին գործերի նախարար Բրատիսլավ Գաշիչն ասել է, որ սա ահաբեկչություն է։ Տեղում են ՆԳՆ բոլոր հատուկ ստորաբաժանումները՝ հակաահաբեկչական հատուկ ստորաբաժանումը (ՀԱՀ), ժանդարմերիան, արագ արձագանքման ջոկատը, ուղղաթիռ, օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր՝ գիշերային տեսողության սարքերով»,- հայտնել են գործակալությունից։

Լրատվամիջոցների տվյալներով՝ ավելի քան 600 ոստիկան փնտրում է հարձակվողին՝ ուշադիր զննելով տարածքը։ Առողջապահության նախարար Դանիցա Գրույչիչը և Անվտանգության և տեղեկատվական գործակալության (BIA, հակահետախուզություն) ղեկավար Ալեքսանդր Վուլինը գիշերը ժամանել են Արտակարգ իրավիճակների կենտրոն, որտեղ բուժում են ստանում տուժածները։

Մայիսի 3-ին Սերբիան ցնցվել է Բելգրադի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգությունից, որի 14-ամյա աշակերտը սպանել է ութ երեխայի և պահակին՝ հոր ատրճանակով, ևս վեց երեխա և մեկ ուսուցիչ վիրավորվել են։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պակիստանի ԱԳ նախարարությունը Հնդկաստանի վրա հարվածները պաշտպանական է անվանում

09:25 10.05.2025

Պակիստանի ԱԳ նախարարությունը Հնդկաստանի վրա հարվածները պաշտպանական է անվանում

Պակիստանի զինված ուժերը բարձր մարտական ​​պատրաստության մեջ են և պատասխան հարվածներ են հասցնում Հնդկաստանի տարածքին՝ բացառապես որպես պաշտպանական միջոց։ Այս մասին հայտարարել է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։ «Պակիստանի զինված ուժերը գտնվում են բարձր մարտական ​​պատրաստության մեջ՝ հաշվի առնելով վերջին տարածաշրջանային լարվածությունը։ Մեր ռազմական արձագանքը զուտ պաշտպանական էր», – նրա խոսքերն է […] ...

Ռուբիոն ԱՄՆ-ի օգնությունն է առաջարկում Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորման գործում

09:00 10.05.2025

Ռուբիոն ԱՄՆ-ի օգնությունն է առաջարկում Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորման գործում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 9-ին Պակիստանի բանակի շտաբի պետ, գեներալ Ասիմ Մունիրի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ԱՄՆ օգնությունը հնդկա-պակիստանյան հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։ «Ռուբիոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ։ Նա շարունակել է կոչ անել երկու կողմերին […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:30 10.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համար

23:59 09.05.2025

Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համար

Մայիսի 8-ին Կառավարությունը հավանություն է տվել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Գործող կարգավորումներով բնակչության ռեգիստրը հանդիսանում է մասնակի տեղեկատվություն պարունակող համակարգ։ Բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է տարատեսակ տեղեկատվական համակարգերում՝ պայմանավորված այս կամ այն մարմինների խնդիրների իրականացման անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունմամբ՝ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվի […] ...

Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելու

23:53 09.05.2025

Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելու

Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին բովանդակային քննարկումը անհնար է առանց նրբությունները հաշվի առնելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TASS-ի հարցին։ Կրեմլի խոսնակը նշել է, որ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրել է հրադադարի թեման, այն աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «այն նախազգուշացմամբ, որ հրադադարի գաղափարի շուրջ կան բազմաթիվ նրբերանգներ, […] ...

«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է

23:48 09.05.2025

«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է

Մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, […] ...

BACK_TO_TOP