14:49 05.05.2023
2023թ. մայիսի 5-ին՝ ժամը 04:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ «Ճամբարակ» տեղամասում իրականացվող ծառայության ընթացքում 2023թ․ մայիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21 փողոցում նկատել են, որ «Տոյոտա Ռավ-4» մակնիշի ավտոմեքենան կանգնել է հետիոտնային անցման վրա, և զգուշացրել են հեռացնել այն։ Դրանից հետո, ստուգելու նպատակով, Գ.Նժդեհի փողոցում պարեկային ծառայողները կանգնեցրել են նշված ավտոմեքենան և պարզվել է, որ վարորդն իր մոտ չունի վարորդական իրավունքի վկայական։
Խոսակցության ընթացքում նույն փողոցում վարորդի և ուղևորի գլխավորությամբ մոտ 20-25 անձինք սկսել են քաշքշել պարեկային ծառոյողներին, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, նրանցից մեկը բռունցքով հարվածել է պարեկային ծառայողներից մեկի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և դիմել փախուստի։
Դեպքի վերաբերյալ ստացված հաղրոդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մայիսի 5-ին առերույթ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են նշված ավտոմեքենայի 36-ամյա վարորդը, 40-ամյա ուղևորը և 29-ամյա մեկ քաղաքացի, ովքեր հանդիսանում են Ճամբարակ քաղաքի բնակիչներ։
Նախաքննությունը շարունակվում է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր վարութային և ապացուցողական գործողությունները՝ դեպքի հանգամաքները լիարժեք պարզելու, միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզելու, բոլորի արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով։
09:25 10.05.2025
Պակիստանի ԱԳ նախարարությունը Հնդկաստանի վրա հարվածները պաշտպանական է անվանումՊակիստանի զինված ուժերը բարձր մարտական պատրաստության մեջ են և պատասխան հարվածներ են հասցնում Հնդկաստանի տարածքին՝ բացառապես որպես պաշտպանական միջոց։ Այս մասին հայտարարել է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։ «Պակիստանի զինված ուժերը գտնվում են բարձր մարտական պատրաստության մեջ՝ հաշվի առնելով վերջին տարածաշրջանային լարվածությունը։ Մեր ռազմական արձագանքը զուտ պաշտպանական էր», – նրա խոսքերն է […] ...
09:00 10.05.2025
Ռուբիոն ԱՄՆ-ի օգնությունն է առաջարկում Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորման գործումԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 9-ին Պակիստանի բանակի շտաբի պետ, գեներալ Ասիմ Մունիրի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ԱՄՆ օգնությունը հնդկա-պակիստանյան հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։ «Ռուբիոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ։ Նա շարունակել է կոչ անել երկու կողմերին […] ...
08:30 10.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 09.05.2025
Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համարՄայիսի 8-ին Կառավարությունը հավանություն է տվել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Գործող կարգավորումներով բնակչության ռեգիստրը հանդիսանում է մասնակի տեղեկատվություն պարունակող համակարգ։ Բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է տարատեսակ տեղեկատվական համակարգերում՝ պայմանավորված այս կամ այն մարմինների խնդիրների իրականացման անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունմամբ՝ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվի […] ...
23:53 09.05.2025
Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելուՈւկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին բովանդակային քննարկումը անհնար է առանց նրբությունները հաշվի առնելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TASS-ի հարցին։ Կրեմլի խոսնակը նշել է, որ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրել է հրադադարի թեման, այն աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «այն նախազգուշացմամբ, որ հրադադարի գաղափարի շուրջ կան բազմաթիվ նրբերանգներ, […] ...
23:48 09.05.2025
«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից էՄայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, […] ...