21:39 09.05.2023
Նոր զարգացումներ է ստանում Իրանի ադրբեջանցի անջատողականներին Իսրայելի աջակցության շուրջ սկանդալային պատմությունը: Բաքվում խիստ դժգոհ են, որ պաշտոնական Երուսաղեմը հրաժարվել է աջակցել «Հարավային Ադրբեջան» հիպոթետիկ պետության ստեղծմանը:
«Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը թեմայի շուրջ մանրամասներ հայտնելով՝ հիշեցրել է թե ինչ էր պատահել և ինչպես է այս ամենն առնչվում մեր շահերին:
«Մոտ երկու շաբաթ առաջ Իսրայելի խորհրդարանի տարբեր խմբակցություններ, այդ թվում՝ իշխանամետ 32 պատգամավորներ, պաշտոնական նամակով դիմել էին երկրի արտգործնախարար Էլի Քոհենին՝ կոչ անելով պաշտպանել Իրանի հյուսիսում ապրող ադրբեջանցի անջատողականների շարժմանը և նրանց օգնել՝ անկախ ադրբեջանական 2-րդ պետություն ստեղծելու գործում:
Նամակում ասվում էր, որ եթե «Հարավային Ադրբեջան» նոր պետություն ձևավորվի, Իսրայելը տարածաշրջանում նոր, հավատարիմ դաշնակից ձեռք կբերի: Այս ամենին հետևեց պաշտոնական Թեհրանի շատ խիստ գնահատականը, որակեցին դա ներքին գործերի միջամտության փորձ, բայց անսպասելին այն էր, որ նույնքան խիստ արձագանքեցին նաև իրանական ընդդիմադիրները:
Դե, իհարկե, նման հիպոթետիկ պետության ստեղծումը չէր կարող բխել Հայաստանի շահերից. որպես հաջորդ քայլ՝ անգամ խոսում էին նաև այն մասին, որ կարող է ձևավորվել վտարանդի ադրբեջանցիների անջատողական կառավարություն, որը կտեղաբաշխվեր և կգործեր հենց Թելավիվում կամ Երուսաղեմում:
Եթե այդպիսի նախագծին Իսրայելի իշխանությունների կողմից նման ընթացք տրվեր, կարող էր հետագայում իրատեսական դառնալ նոր ու լուրջ ալիքը, որը որևէ կերպ չէր կարող բխել մեր շահերից, քանի որ արդյունքում կձևավորվեր մի ուժ, որը կտարանջատեր Հայաստանը Իրանից և անգամ առանց «Զանգեզուրի միջանցք» կոչվածի, ադրբեջանցիները կհասնեին իրենց ուզածին, այսինքն՝ անջատել Հայասատանն Իրանից»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Իսրաելը այլևս չի սատարելու ադրբեջանցի անջատողականներին: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
19:16 16.06.2025
Կրթվելը նորաձև է. ովքե՞ր և ի՞նչ բանախոսություններ ունեցան ԱրտաշատումՏարբեր տարիքի, մասնագիտության, հայացքների և փորձառության մարդիկ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում այս անգամ Արտաշատում են հավաքվել: Սա շարժման արդեն 41-րդ հանդիպումն է, և, ինչպես վստահ են «Իմ քայլը» հիմնադրամում, մարդիկ հավաքվել են կրթության, ինքնազարգացման և գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:08 16.06.2025
Շենգավիթի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտելՀունիսի 12-ի գիշերը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի պահպանության բաժնի գործընկերների հետ համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են ներկայացրել Արարատի մարզի Այգավան գյուղի 29-ամյա մի բնակչի։ Ավտոմեքենայի սրահում եղել է «շոկո» տեսակի թմրամիջոցով փաթեթներ և «կրիստալ» տեսակի թմրամիջոց։ Տրանսպորտային միջոցը […] ...
18:50 16.06.2025
Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձինSportitalia-ի լրագրող Տանկրեդի Պալմերին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և ներկայացրել, թե ինչպես է «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին։ Պալմերին այժմ Լոս Անջելեսում է և «Ինտերի» մարզաբազա ուղևորվելիս հանդիպել է հայ տաքսիստի։ Վերջինը հայերենով ասել է. «Շատ շնորհակալ եմ, որ մեր ամենալավ ֆուտբոլիստն ես»։ Պալմերին հանդիպել է Հայաստանի հավաքականի պատմության […] ...
18:45 16.06.2025
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան, Արզումանյան, Լուկաշինի փողոցների և Հաղթանակ 1-ին, Սիլիկյան, Նազարբեկյան Գ3, Նորաշեն թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:36 16.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր: Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը: […] ...
18:28 16.06.2025
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցելՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: ...