Գյումրեցի դպրոցականը քիմիայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալ է նվաճել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Գյումրեցի դպրոցականը քիմիայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալ է նվաճել

18:39 10.05.2023

 

 

Հայաստանը ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացած միջազգային 57-րդ Մենդելեևյան օլիմպիադայում նվաճել է 2 մեդալ՝ արծաթե և բրոնզե։ Մեր երկիրը ներկայացրել է պատանի քիմիկների խումբը, որի կազմում 4 աշակերտներ են Երևանից, Վանաձորից և Գյումրիից։ Բրոնզե մեդալը նվաճել է Գյումրի «Ֆոտոն» վարժարանի բնագիտական հոսքի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանը։ Հարազատ կրթօջախում այսօր հանդիսավորությամբ են դիմավորել պատանի քիմիկոսին։ Տիգրանը մեկնել էր վարժարանում քիմիայից ստացած գիտելիքներով ու վերադարձել է բրոնզե մեդալով։

«Մենդելեևյան օլիմպիադան միջազգային իմ առաջին փորձն էր ու ուրախ եմ, որ ստացվեց արդյունքով նշել այդ փորձը։ Երեք փուլերից էր բաղկացած օլիմպիադան, երկու տեսական և մեկ ՝ փորձնական։ Փորձնականն իմ կարծիքով ամենահետաքրքիրն էր։ Կազմված էր 3 տարբեր փորձերից, որոնք միմյանց հետ կապված էին։ Առաջինը՝ թեյի մեջ պարունակվող կոֆեինի դուրս բերում, հետո կոֆեինի օքսիդացում ու օքսիդացված նյութերով ինչ-որ բաներ, քանակական որոշումներ։ Ընդհանուր օլիմպիադայում առավելագույնը հնարավոր էր վաստակել 230 միավոր։ Ես վաստակել եմ 130-ը »,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Մենդելեևյան 57-րդ օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Տիգրան Մխիթարյանը։

 

Մինչ այս Տիգրանը դիպլոմներ է նվաճել քիմիայի հանրապետական օլիմպիադաներում, պատանի քիմիկների համար անցկացված մրցաշարերում։ Մենդելեևյան միջազգային օլիմպիադան ձևաչափով ու առաջադրանքներով շատ ավելի բարդ է եղել։ Մասնակցել է 116 աշակերտ՝ 21 երկրից։ Օլիմպիադան անցկացվել է 3 փուլով։ Մասնակիցներին առաջադրվել են տեսական խնդիրներ քիմիայի բոլոր բաժիններից և, իհարկե, գործնական մաս է ներառել, որի ընթացքում պատանի քիմիկոսները փորձեր են կատարել։

Մենդելեևյան օլիմպիադան առկա ձևաչափով է անցկացվել, իսկ ևս մեկ միջազգային՝ Ժաուտիկովյան 19-րդ օլիմպիադան առցանց է եղել։ Այստեղ ևս «Ֆոտոնի» սանը մեդալ է նվաճել։ Խոսքն արդեն «ինֆորմատիկա» առարկայի մասին է։ Ֆիզմաթ հոսքի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ենգոյանը երկօրյա օլիմպիադայում նվաճել է բրոնզե մեդալ:

«Երկու օր անցկացվեց օլիմպիադան։ Բավական շատ երկրներ էին մասնակցում։ Հայաստանը 10-ից ավելի մասնակից ուներ, որոնցից 7-ը մեդալներ նվաճեցին։ Ես 600 միավորից վաստակեցի 198-ը։ Իմ ցուցանիշը մասնակիցների 50%-ի մեջ էր։ Այդ պատճառով էլ բրոնզե մեդալ նվաճեցի »,-S HANTNEWS-ի հետ զրույցում նշել է Ժաուտիկովյան 19-րդ օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Դավիթ Ենգոյանը։

 

 

Դավիթի ու Տիգրանի բրոնզե մեդալները վարժարանի միջազգային նվաճումների շարքում համապատասխանաբար 5-րդն ու 6-րդն են։ Սակայն այս տարվա միջազգային օլիմպիադաները դեռ ավարտված չեն։ 2 ամսից կայանալու է քիմիայի Համաշխարհային օլիմպիադան, որին վարժարանում լրջորեն պատրաստվում են։

« Մեր նույն սանը՝ Տիգրան Մխիթարյանը, ամռանը մասնակցելու է քիմիայի Համաշխարհային օլիմպիադայի, որը կայանալու է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Անհամեստություն չհամարվի, բայց կրկին մեդալի ակնկալիք ունենք այդ օլիմպիադայից։ Վերջին 3 տարիներին «Ֆոտոն» վարժարանը միջազգային օլիմպիադաներում 6 մեդալի է արժանացել, սպասում ենք յոթերորդին»,- SHANTNEWS-ի հետ զրույցում  ասել է Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի տնօրեն Կարինե Պետոյանը։

Միջազգային օլիմպիադաներում հաղթանակները լայն հնարավորություններ են տալիս աշակերտներին ընդունելության հարցում։ Կարող են համապատասխան բաժիններ ընդունվել առանց միասնական քննությունների։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP