08:20 16.05.2023
Երեքշաբթի օրը Վելինգթոնի հանրակացարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։ Երկրի ոստիկանության տվյալներով՝ եւս մի քանիսը անհետ կորել են։ Իրավապահների տվյալներով՝ հրշեջներին հաջողվել է այրվող շենքից փրկել 52 մարդու։
«Քանի դեռ մուտք չենք գործել շենք և չենք ճշտել բնակիչների թիվը, անհնար է ճշգրիտ որոշել, թե քանի մարդ է զոհվել կամ անհետ կորել: Այժմ մենք կենտրոնացած ենք դա հնարավորինս արագ պարզելու վրա»,- ասել են ոստիկանությունից՝ նշելով, որ միջադեպի հանգամանքների հետաքննության այս փուլում դեռ վաղ է խոսել հրդեհի պատճառների մասին։
Հաղորդվում է, որ հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 24 մարդ: Նրանցից շատերը տեղում բուժօգնություն են ստացել, իսկ չորսը հոսպիտալացվել են Վելինգթոնի հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք։ Երեքի վիճակը կայուն է, մնում են ընդհանուր բաժանմունքում, իսկ չորրորդը հետագայում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։
Հոսթելում, որը գտնվում է Վելինգթոնի կենտրոնի մոտակայքում, հրդեհը սկսվել է տեղական ժամանակով ժամը 01:00-ի սահմաններում: Ահազանգով մեկնել է ավելի քան 20 հրշեջ բրիգադ։ Հրդեհը մարվել է առավոտյան։ Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնց ներգրավված են քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունները։
Նշվում է, որ հանրակացարանի շենքը համալրված չի եղել հրդեհաշիջման համակարգով։ Սակայն տարեսկզբին կատարված ստուգման ժամանակ խախտումներ չեն հայտնաբերվել։ Ընդհանուր առմամբ շենքում եղել է 92 սենյակ։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...