10:51 13.03.2018
Ամեն անգամ Ռուսաստանից նոր զինատեսակ ստանալուց հետո Ադրբեջանը դրանք փորձարկում է զորավարժությունների միջոցով, և սովորական է, որ հիմա զորավարժություններ են անցկացնում: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին նշեց վերլուծաբան Թևան Պողոսյանը:
Բանախոսի պնդմամբ՝ Ադրբեջանի ղեկավարն ընտրություններից առաջ որևէ բան պետք է ցույց տա: Եթե Ադրբեջանը լիներ ժողովրդավարական երկիր, ընտրություններից առաջ Ալիևը կցուցադրեր տնտեսական լավ ցուցանիշներ: Բայց այս դեպքում Ադրբեջանի ղեկավարն ուղղակի փորձում է ուժ ցույց տալ:
Թևան Պողոսյանի խոսքով՝ մենք մեր հարևանին մեկ օրում չենք փոխելու: Ադրբեջանը մշտապես արել է զորավարժություններ, հիմա էլ շարունակում է անել: Եվ դա շարունակվելու է ամեն նոր զինատեսակի մուտքով, ամեն նախընտրական առիթով և այլն:
Վերջին երկու տարիներին այս տեսանկյունից Ալիևի համար ավելի նպաստավոր իրադարձություններ չեն եղել։ Ապրիլյան պատերազմից ցուցադրելու ոչինչ չունի, ստիպված է գոնե զորավարժություններ ցույց տալ։ Այդ զորավարժություններին ցուցադրվում է վերջին տարիներին ներմուծված սպառազինությունը։
Թևան Պողոսյանի պնդմամբ՝ զորավարժություններին Հայաստանը պետք է արձագանքի զորքերը մարտական պատրաստականության աստիճանի բերելով ու այդ մասին հայտարարելով։ Ընդ որում՝ այդ հայտարարություններն ուղղված պետք է լինեն ոչ թե ներքին լսարանին, այլ ադրբեջանական ու միջազգային հանրություններին։
Վերլուծաբանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ էին արել ընտրական շրջանից առաջ սադրանքների չդիմել։ Հայաստանը պետք է ցույց տա, որ ինքը պատասխանում է ադրբեջանական կողմի սադրանքին։
18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...