14:23 24.08.2018
«Սևանի Էկոլոգիական վիճակը այս տարի ապացույցն էր այն բանի, որ լիճն անկայուն վիճակում է գտնվում, և ցանկացած սթրեսային իրավիճակ կարող է ճակատագրական լինել»,- օգոստոսի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԳԱԱ հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:
Ըստ նրա՝ փրկության միակ ուղին լճի մակարդակի բարձրացումն է, ինչը գիտական հիմնավորում ունի: Այդկերպ կմեծանա լճի ջերմունակությունը, լիճը դանդաղ կսառի ու կտաքանա: Ջրի տաքացումը լուրջ հետևանքներ է ունենում՝ ակտիվանում են կենսական գործընթացները, մեծանում են քիմիական ռեակցիաները, նպաստավոր պայմաններ են ստեղծվում ջրիմուռների աճի համար, ինչն անցանկալի է Սևանի համար: Վտանգավոր է նաև ջրիմուռների կլանման գործընթացը, որը քայքայվելով և թթվածինը կլանելով կարող է թթվածնային քաղց առաջացնել լճի ծանծաղ հատվածներում՝ վտանգելով հատակային կենդանիներին: Անդրադառնալով ջրառին՝ Էվելինա Ղուկասյանը իր դժգոհությունը հայտնեց:
«Մենք կտրուկ դեմ ենք ցանկացած 1 խոր․ մետր ավելի ջրառին: Այս շոգ տարիներին ստեղծվում է մի իրավիճակ, որ գյուղատնտեսությանը զարգանալու հնարավորություն պետք է տանք, բայց եթե Արարատյան դաշտում երաշտ է, նշանակում է Սևանում էլ է նույն վիճակը, Սևանի ավազանի գետերը նույնքան պակաս ջուր են բերում, մեծանում է ջրի գոլորշունակությունը և նույն վտանգավոր վիճակում գտնվում է նաև Սևանա լիճը: Եվ ամեն անգամ հույսը դնել Սևանի վրա, կարծես դարձել է ավանդույթ»,- ասաց Էվելինա Ղուկասյանը:
Խնդիրն իսկապես մտահոգիչ են համարում մասնագետները, քանի որ Սևանա լիճը կվերածվի հսկայական ճահճի՝ լուրջ խնդրի առաջ կանգնեցնելով երկիրը:
«Երկիրը կզրկվի ձկնային ռեսուրսից, հանգստյան գոտուց և քաղցր ջրի պաշարից, իսկ դա, լրջագույն խնդիր է»,- ընդգծեց Էվելինա Ղուկասյանը:
Բանախոսի կարծիքով՝ պատճառը ջրային ռեսուրսների սխալ կառավարումն է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի կառավարության նիստում ներկայացվեց օրենքի նախագիծ, որով 2018 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ է սահմանվում մինչև 210 մլն խոր․ մետրը, այսինքն՝ հավելյալ ջրառը լինելու է մինչև 40 մլն խոր․ մետր։
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-իԳազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...
17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...