15:43 13.03.2018
Վերջերս, երբ կառավարությունը ներկայացրեց ներդրումային ծրագրերը, նշվեց, որ 42 մլն դրամ է հատկացվելու նոր ՀԷԿ-երի կառուցման համար: Բացի այդ՝ խստացվել են նաև ՀԷԿ-եր կառուցելու թույլտվության չափորոշիչները: Հարցին, թե որքանով այս որոշումը առկա խնդիրները կլուծի կամ կխորացնի, «էկոլուր» կայքի խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը պատասխանեց, որ «որոշումն ուշացած է»:
«Մեր հիդրոռեսուրսն արդեն սպառված է, նոր ՀԷԿ-երի կառուցման համար շատ քիչ տեղեր կան: Նոր օրենքը կգործի նոր ՀԷԿ-երի կառուցման համար: Որոշումները փոքր-ինչ ուշացած են: Այն պետք է լիներ նախքան ՀԷԿ-երի զարգացման նախաձեռնությունը, որպեսզի չունենայինք այն խնդինրները, որ այսօր ունենք»,- ասաց Վիկտորյա Բուռնազյանը:
Փորձագետը նշեց նաև, որ եթե գետի 40%-ն արդեն ծանրաբեռնված է ՀԷԿ-երով (գետի երկարության համեմատությունը խողովակների երկարության հետ), չպետք է նման գետերի վրա նոր ՀԷԿ-եր կառուցվեն: Այսօր կան գետեր, որոնց 50%-ից ավելին խողովակի մեջ է, ինչը խիստ ծանրաբեռնվածություն է համարվում:
«Առաջիկայում 3 ՀԷԿ-ի կառուցման ծրագիր կա՝ «Շնող», «Մեղրի», «Լոռի-Բերդ»: Նոր ՀԷԿ-երի կառուցման մասին կարծիք հայտնելու համար նախ՝ անհրաժեշտ է ունենալ հաշվարկներ և ուսումնասիրություններ՝ հասկանալու համար ՀԷԿ-ի կառուցման արդյունավետությունը: Կառավարությունը, սակայն, փորձում է էներգաարտադրությանը նոր զարկ տալ, քանի որ ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը 2026-ին շահագործումից դուրս կգա, իսկ նորը կառուցելու համար ներդրումներ չկան»,- նշեց փորձագետը:
Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ առաջինը կկառուցվի «Շնող» մեծ ՀԷԿ-ը, ինչի հետևանքով մենք մեծ տարածքներ կկորցնենք: Հաջորդ խնդիրն էլ այն է, որ այն կառուցվելու է ծանր մետաղներով աղտոտված Դեբեդ գետի վրա: Այնտեղ շահագործվող «Այրում» ՀԷԿ-ի շարժիչները պարբերաբար փոխվում էին, քանի որ ջրի վատ որակի պատճառով տուրբինները լավ չէին աշխատում:
13:03 01.05.2025
Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառովՆոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո, հաղորդում է New Zealand Herald թերթը։ «Քրայսթչըրչում և Քենթերբերիի Սելվին շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն», – գրում է հրատարակությունը։ Հայտարարությունը արել է երկրի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ ...
12:50 01.05.2025
Վարազդատ Լալայանն այսօր տոնում է ծննդյան օրըՕլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը մայիսի 1-ին տոնում է ծննդյան օրը: «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է Վարազդատին` մաղթելով նորանոր նվաճումներ ու հպարտության բազմաթիվ պահեր»,-նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...
12:37 01.05.2025
Հրդեհ Աղավնավանք գյուղումՄայիսի 1-ին, ժամը 07։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:55-ին։ Այրվել է անասնագոմի […] ...
12:20 01.05.2025
Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։ Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ […] ...
12:05 01.05.2025
Այսօր մեկնարկում է «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարըԳեղասահքի մարզադպրոցի գեղասահորդները պատրաստվում են այսօր մեկնարկող «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարին: «Սիրով հրավիրում ենք գեղասահքի սիրահարներին ներկա գտնվելու այս դիտարժան առաջնությանը, որը կանցկացվի Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Մրցաշարը կտևի մինչև մայիսի 4-ը։ Մուտքն ազատ է»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...
11:51 01.05.2025
ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրըԿիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն նշանակալի ֆինանսական և նյութական աջակցության, որը ամերիկացի ժողովուրդը տրամադրել է Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի […] ...