16:17 24.08.2018
Գյումրիի «Արևիկ» մանկապարտեզի շահագործումը նախատեսված ժամկետից կուշանա: Իսկ պատճառը վերակառուցման ուշ մեկնարկն էր:
Հիշեցնենք, որ մանկապարտեզի գործունեությունը 3 տարի առաջ դադարեցվել էր սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության պատճառով: Որոշում կայացվեց մանկապարտեզի երկու մասնաշենքը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով վերակառուցելու մասին։ Մեկ տարուց ավելի է՝ շինաշխատանքները մեկնարկել են, բայց ժամկետներում չեն տեղավորվում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է մանկապարտեզի տնօրեն Գայանե Մանուկյանը:
Տնօրենը նշում է, որ ըստ նախագծի աշխատանքները պետք է ավարտված լինեին այս տարեսկզբին, բայց ներքին հարդարման աշխատանքներ են կատարում ու դեռ անելիք ունեն՝ 8 ամիս ժամկետից ուշացել են: Պատճառները մանկապարտեզի տնօրենը հիմնավոր չի համարում:
«Պատճառաբանում են, թե պատվիրել են բաներ, պետք է բերեն, շինանյութն են պատճառաբանում, թե դեռ չի հասել, լիարժեք չեն ասում՝ ինչն է շինարարական աշխատանքների ուշացման պատճառը»,- ասում է Գայանե Մանուկյանը:
Աշխղեկ Վլադիմիր Դովլաթբեկյանն իր հերթին նշել է, որ նաև եղանակային պայմաններն են խանգարել աշխատանքներին:
«Խնդրել ենք երկարացնել ժամկետը, մեզ տրվել է 90 օր ժամանակ»,- նշում է նա:
90-օրյա ժամկետը շինարարին տրվել է ապրիլին, այն սպառվել է 1 ամիս առաջ, բայց գործը դարձյալ չեն ավարտել: Հիմա էլ պատճառաբանում են, թե աշխղեկն է փոխվել: Նորն էլ շինհրապարակ մեկ ամիս առաջ է եկել: Այդ ընթացքում շինարարությունը դանդաղ է ընթացել: Նոր աշխղեկն էլ արդեն նոր ժամկետների մասին է խոսում:
«Հիմա մենք պլանավորում ենք այս ամսվա վերջ կամ գալիք ամսվա կեսերին օբյեկտը հանձնել շահագործման»,- հայտնում է Վլադիմիր Դովլաթբեկյանը:
Անցած երեք տարիներին, երբ մանկապարտեզը չի գործել, սաները տեղափոխվել են այլ նախակրթարաններ: Նաև այս երեխաներին վերադարձնելու համար, շահագործման անորոշ ժամկետների պայմաններում, մանկապարտեզում ընդունելություն է սկսվել։
Դիմումներ տարեսկզբից են ընդունել: Դրանց թիվը մոտ 70 է:
Ծնողները երեխաներին հերթագրել ու սպասում են։ Մանկապարտեզ վերադարձին նաև աշխատակիցներն են սպասում: Գործունեության դադարեցումից հետո 1 տարի աշխատողները վճարվել են, հիմա վճարումները դադարեցված են, բայց աշխատակիցներն իրենց հաստիքները պահպանում են:
Նոր շենքը փոփոխություններ է նաև պարտադրում: Դրանք վերաբերում են վարձավճարի չափին: Մանկապարտեզի տարածքն ավելացել է, ծախսերը՝ նույնպես: Բարձրացված վարձավճարներով, սակայն, նոր շենքում նոր գույքի հարց չեն կարողանա լուծել: Մանկապարտեզի ունեցածը հին է: Մահճակալները, պահարաններն ու աթոռները, որպես անօգտագործելի, նախկին շենքի դահլիճում են պահեստավորել: Նոր գույքի ձեռքբերման հարցում դարձյալ Վերակառուցման և զարգացման բանկն է աջակցելու, մասամբ էլ Գյումրիի քաղաքապետարանը, որի ներդրումը մանկապարտեզի վերակառուցման գործում ընդամենը 10-ը տոկոս համաֆինանսավորումն է:
17:30 04.08.2025
Շատվանցի տղամարդը կամավոր հանձնել է ապօրինի հրազեն ու փամփուշտներՊետական պահպանության գլխավոր վարչության Սևանի պահպանության բաժնի Վարդենիսի դասակի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 31-ին բաժին է ներկայացել Շատվան գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդ և կամովին հանձնել մեկփողանի ողորկափող հրացան ու ինգնաձիգի 47 փամփուշտ: Նա հայտնել է, որ հանգուցյալ պապին պատկանող հրազենն ու զինամթերքը գտել է իրենց տան տանիքը մաքրելիս։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
17:22 04.08.2025
Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա․ Հոլանդ«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը կարծում է, որ Նորվեգիան երբեք չի դառնա աշխարհի չեմպիոն։ Այս մասին գրում է Time-ը։ «Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա։ Եթե մենք հաղթահարենք որակավորման փուլը, դա հավասար կլինի որևէ մեծ երկրի աշխարհի չեմպիոն դառնալուն։ Պատմության մեջ ամենամեծ խնջույքը կլինի։ Օսլոյում մեծ տոնախմբություն կսկսվի»,- նշել է 25-ամյա նորվեգացին։ Նորվեգիայի ազգային հավաքականը […] ...
17:16 04.08.2025
Վարչապետի աշխատակազմն անդրադարձել է Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերինՀայաստանի վարչապետի աշխատակազմն այս պահին չի կարող ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը այս պահին […] ...
17:12 04.08.2025
Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. լճակում փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվինԱյսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետք գյուղում գտնվող լճակում քաղաքացի է ջրահեղձ եղել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ջրահեղձ եղած […] ...
17:05 04.08.2025
Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջներըՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ս.թ. հուլիսի 29-ին Liormand Holdings Limited ընկերությունը, Սամվել Կարապետյանը, Էթերի Կարապետյանը, Սարգիս Կարապետյանը և Կարեն Կարապետյանը («Հայցվորներ») կրկին դիմել էին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտրաժային կանոնների ներքո նշանակված Արտակարգ Արբիտրին (Emergency Arbitrator)՝ պահանջելով լրացնել Արտակարգ Արբիտրի՝ ս.թ. հուլիսի 22-ի արբիտրաժային վճիռը EA 2025/121 գործի շրջանակներում հետևյալ բովանդակությամբ. 1. Հայտարարել, […] ...
17:00 04.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտումԱյսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում: Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ չվճարելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։ Մասնավորապես, ուղևորներին նախազգուշացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3 մասերով նախատեսված տուգանքների վերաբերյալ։ Ծառայության աշխատակիցները հորդորել են բոլոր ուղևորներին կատարել ուղեվարձի վճարումները՝ Երևանի ավագանու սահմանած ձևաչափերով։ «Այսուհետ հանրային տրանսպորտում […] ...