17:54 13.03.2018
Զենքի վաճառքը կասեցնելու, սահմանափակելու համար կան ոչ միայն բարոյական ու խորհրդատվական որոշումներ, այլ նաև իրավականբ կարգավորումներ։ Սակայն զենք վաճառողները հեշտությամբ խուսափում են այդ արգելքներից։ Այս մասին նշեց Razm.info մասնագիտացած կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում։
«ԵԱՀԿ-ն սահմանափակում է իր անդամներ երկրների զենքի վաճառքը օրինակ հենց Արցախյան հակամարտության գոտի, այսինքն Հայաստանին և Ադրբեջանին։ Բայց դա շրջանցելու ճանապարհներ են գտնվում», – նշեց Վրթանեսյանը։
Փորձագետը հիշեցրեց Չեխիայից / Սլովակիայից զենքի մատակարարումները Ադրբեջանին, որոնք կատարվել էին միջնորդավորված ճանապարհներով. Իսրայելն այդ պետություններից գնել էր զենքը, որոշակիորեն արդիականացրել ու վերավաճառել Ադրբեջանին (մանրամասները՝ ստորև)։
«[ԵԱՀԿ որոշումները պարտադիր են] ԵԱՀԿ անդամ երկրների համար, բայց կարծես թե առայժմ չկան ինչ-որ լուրջ մեխանիզմներ ստիպելու, որ ենթարկվեն, գոնե ԵԱՀԿ-ի ֆորմատում», – նշեց փորձագետը։
Մերձավոր Արևելքում իրավիճակը համաշխարհային պատերազմին մոտ մի բան է, որին մասնակցում են բոլոր խոշոր խաղացողները, և այս պարագայում զարմանալի կլիներ զենքի վաճառքի ծավալների նվազում։
«Բացի այդ, թանկացել է զենքը։ Այսինքն էլ ավելի թանկ համակարգեր են ստեղծվում, ժամանակակից մի ինքնաթիռի արժեքը կարող է միջին չափի քաղաքի տարեկան բյուջեից ավելի մեծ լինել», – նշեց Կարեն Վրթանեսյանը։
Այդ է պատճառը, որ հնարավոր չէ զսպել զենք վաճառողների ախորժակը և հուսալ, որ զենքի վաճառքի ծավալները կարող են կրճատվել։
«Հեռանկարի» ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի միջնորդավորված գնումներին, ապա Dana ինքնագնաց հրետանային համակարգերն ու RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն Ադրբեջանը գնել է 2016-2017 թվականներին։ Որպես վաճառող հանդես է եկել կա՛մ Չեխիան, կա՛ Սլովակիան։ Բայց այս գործարքի մանրամասներն, ընդհանուր առմամբ, մշուշապատ են։ Ո՛չ Չեխիան, ո՛չ Սլովակիան առայժմ չեն ընդունել, որ հենց իրենք են եղել վաճառող կողմը։ Մանրամասները՝ ստորև տեղադրված ժամանակագրության մեջ։
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...