15:14 02.06.2023
Սույն թվականի հունիսի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը։ 125 գիտական հայտերից ANSEF-ի հետազոտական խորհուրդն ընտրել է 22-ը: Գիտական խմբերում ընդգրկված գիտնականների ընդհանուր թիվը 70-ն է։ Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 5000 ԱՄՆ դոլար։ Դրամաշնորհները նախատեսված են կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, հնագիտության, պատմության, բժշկության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:
Դրամաշնորհառուներին շնորհավորել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և շնորհակալություն հայտնել ANSEF-ին գիտնականներին աջակցելու համար։
«Անցած 30 տարիների ընթացքում մեր ամենամեծ խնդիրներից է եղել երիտասարդ գիտնականներին գիտության մեջ պահելը։ Ես հիշում եմ՝ ինչքան էին ուրախանում երիտասարդները, երբ ստանում էին ANSEF-ի դրամաշնորհային ծրագրերը։ Այդ առաքելությունը պետք է շարունակել նաև այսօր։ Ես մաղթում եմ բոլորիդ՝ կանգ չառնեք, առաջ գնաք, մնաք գիտության մեջ և ասեք ձեր խոսքը», – ասել է Աշոտ Սաղյանը։
Հայ օգնության ֆոնդի փոխտնօրեն, ANSEF-ի կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը նշել է, որ անցած 23 տարիների ընթացքում ներկայացվել են 3292 դիմում-առաջարկներ: Դրամաշնորհներ են ստացել 589 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել 2170 գիտնականներ: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է շուրջ 3 միլիոն դրամ։
«Տարիներ շարունակ ANSEF-ը փորձել է անել հնարավորը գիտությունը Հայաստանում առաջ մղելու համար։ Կարծում եմ՝ մեզ դա հաջողվել է։ Շնորհավորում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում, որ դուք զբաղվում եք ձեր սիրելի գործով և առաջ մղում գիտությունը և նորարարական միտքը», – ասռլ է Էդուարդ Կարապետյանը։
«ANSEF-ը, նախևառաջ, մշակութաստեղծ երևույթ է։ 21-րդ դարում, երբ ազգերի մրցակցությունն առավելապես անցել է գիտատեխնոլոգիական ոլորտ, անհրաժեշտություն կա փոխվելու։ Այս առումով պրոֆեսոր Թերզյանի նախաձեռնությունը բացառիկ էր։ Այն առաջին անգամ առաջ էր մղում Սփյուռքի շրջանակներում գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված, հայաստանակենտրոն և նմանատիպ գործունեության կարևորությունը։ Այսօր դուք եք առաջամարտիկները, դուք եք ապագան։ Եղեք ակտիվ, եղեք մշակութաստեղծ գործունեության մասնակից։ Շնորհավորում եմ ձեզ և մաղթում կանաչ ճանապարհ», – ասել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը։
ANSEF-ի կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը դրամաշնորհների հավաստագրեր է հանձնել ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտից Լիլիթ Դարբինյանին, Զարուհի Կարաբեկյանին, ՀՀ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնից Աննա Զաքոյանին, Լուսինե Դանիելյանին, Անի Պալոյանին, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտից Մերինե Սարգսյանին, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտից Վահրամ Սերոբյանին, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտից Նարինե Խաչատրյանին, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից Սերգեյ Ամիրխանյանին, Տիգրան Քոթանջյանին, Մարինե Սամսոնյանին, Երևանի պետական համալսարանից Անուշ Ասատրյանին, Աստղիկ Ղազարյանին, Լևոն Հարությունյանին, Արմինե Քոսյանին, Վադիմ Օհանյանին, Հովիկ Փանոսյանին, Արամ Սահարյանին, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից Տիգրան Պետրոսյանին, Հայաստանի ամերիկյան համալսարանից Քնար Խաչատրյանին, Հայ-Ռուսական համալսարանից Գրիգոր Մանթաշյանին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի և «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) շնորհիվ դրամաշնորհ է ստացել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի գիտաշխատող Նաիրա Սահակյանը։
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացելԴամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...
20:10 22.06.2025
Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...
19:50 22.06.2025
Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...
19:25 22.06.2025
Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներըՉինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...