19:53 04.06.2023
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ Կարմիր թզուկների ժայռոտ մոլորակների մոտ մեկ երրորդը, որոնք գալակտիկայի ամենատարածված աստղերն են, ունեն օպտիմալ ուղեծիր, որպեսզի դրանց վրա գոյություն ունենան օվկիանոսներ։ Սրանով իսկ հնարավոր է այս մոլորակների վրա կյանք փնտրել։ Այս մասին հայտնել է Ֆլորիդայի համալսարանի մամուլի ծառայությունը։
Վերջին տարիների ընթացքում գիտնականները հայտնաբերել են մի քանի մոլորակներ, որոնք հավակնում են համարվել Երկիր մոլորակի կրկնօրինակները։ Սակայն առայժմ գիտնականները չեն կարող ասել, թե արդյոք այդ մոլորակների վրա կյանքի համար բոլոր պայմանները, այդ թվում՝ ջուր կա։ Կյանքի համար անհրաժեշտ պայմանների առկայությունը կախված է ուղեծրում մոլորակների դիրքից, ինչպես նաև էկզո մոլորակների քիմիական բաղադրությունից։
Ամերիկացի գիտնականների խումբը՝ Սառա Բալլարդի գլխավորությամբ, հետազոտել են, թե ինչքան կարող են կյանքի համար անհրաժեշտ պայմաններ գոյություն ունենալ Գալակտիկայի ամենահայտնի այն մոլորակների վրա, որոնք պտտվում են Կարմիր թզուկների շուրջը։ Գիտնականները Կարմիր թզուկներ են անվանում այն աստղերը, որոնք մի քանի անգամ փոքր են Արևից։
Գիտնականները կարծում են, որ Կարմիր թզուկների շուրջ պտտվող մոլորակները կյանքի համար անպիտան կդառնան մակընթացային ուժերի ազդեցությամբ։ Ինչքան ձգված է մոլորակի ուղեծիրը, այդքան ավելի ուժեղ են դրա վրա ազդում մակընթացային ուժերը։ Գիտնականները պարզել են, թե ինչ ձգվածություն ունի 163 մոլորակների ուղեծիրը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ Երկրին նման մոլորակների 66%-ը ձգված ուղեծիր ունի, ինչի շնորհիվ դրանց վրա այնպիսի ջերմաստիճան է ձևավորվում, ինչպիսին Երկիր և Վեներա մոլորակների վրա է։
17:35 02.08.2025
Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 202517:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...