Ղազախստանի նախագահը երկուշաբթի օրը համազգային սգո օր է հայտարարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

Ղազախստանի նախագահը երկուշաբթի օրը համազգային սգո օր է հայտարարել

15:06 11.06.2023

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունիսի 12-ը համազգային սգո օր է հայտարարել երկրի արևելքում խոշոր հրդեհի զոհերի հիշատակին։

Աբայ շրջանում անտառային հրդեհ է սկսվել հինգշաբթի օրը կայծակի հարվածներից հետո։ Հրդեհի հետևանքով զոհվել է «Սեմեյ Օրմանի» արգելոցի 14 աշխատակից։ Վերջին տվյալներով՝ հրդեհի տարածքը գերազանցել է 60 հազար հեկտարը։ Հրդեհի մարմանը ներգրավված է 300 տեխնիկա, մոտ 1500 մարդ, 11 ուղղաթիռ։

Ղազախստանի ղեկավարը կիրակի աշխատանքային այցով ժամանել է տարածաշրջան։ Երկրի ղեկավարը ցավակցություն է հայտնել հրդեհի հետևանքով զոհված անտառտնտեսության աշխատակիցների ընտանիքներին և ընկերներին։

«Ես դիտմամբ եմ եկել այստեղ՝ ցավակցություն հայտնելու ձեզ: Սա մեծ ողբերգություն է մեր ողջ ժողովրդի համար: Եղեք ուժեղ այս դժվարին պահին: Ես կիսում եմ ձեր կորստի դառնությունը», – ասել է Տոկաևը, որը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:

Նրա խոսքով, ինքը կառավարությանը հանձնարարել է ընտանիքներին ցուցաբերել հնարավոր բոլոր աջակցությունները՝ լինի դա ֆինանսական, թե այլ օգնություն։

«Եթե լինեն կառավարությանը և անձամբ ինձ ուղղված կոչեր, բարձրաձայնե՛ք, հայտնե՛ք ձեր խնդրանքները, կոչերը, բնականաբար, մենք բոլորին կբավարարենք,- ասել է նախագահը,-իհարկե, ցավոք սրտի, մահացածներին չի կարելի վերադարձնել, բայց կյանքը շարունակվում է, բայց մի բան ուզում եմ վստահաբար ասել՝ նրանք, ովքեր մեղավոր են այս ողբերգության համար, պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով։ Ես այս երկուշաբթի հայտարարում եմ Համազգային սգո օր: Մենք ձեզ հետ միասին սգալու ենք, հիշեք մահացածների անունները, խնդրում եմ ձեզ ուժեղ լինել և հանգստություն պահպանել»,- ասել է Տոկաևը:

Միաժամանակ նա պարզաբանել է, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվելու բոլոր ոլորտներում՝ լինի դա ուժային կառույցներ, թե նախարարություններ։

«Այժմ ես հանդիպում կանցկացնեմ, և մենք, անշուշտ, դասեր կքաղենք այս փորձից»,- հավելել է պետության ղեկավարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերը

10:00 23.06.2025

Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերը

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...

Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg

09:52 23.06.2025

Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg

Brent տեսակի նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 80 դոլարից բարձր՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հարվածից հետո, հաղորդում է Bloomberg-ը։ «Նավթի գները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածեց Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին և սպառնաց հետագա հարձակումներով, ինչը խորացրեց Մերձավոր Արևելքի ճգնաժամը և մեծացրեց մտավախությունները, որ տարածաշրջանից էներգամատակարարումը կարող է խափանվել։ […] ...

ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան

09:44 23.06.2025

ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»։ ...

Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել

09:31 23.06.2025

Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել

Իրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...

Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլել

09:22 23.06.2025

Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլել

Նյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ Reuters

09:15 23.06.2025

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ Reuters

ՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մինչև հինգ տոկոսով ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո, հաղորդում է Reuters-ը։ «ՆԱՏՕ-ի անդամները կիրակի օրը համաձայնության եկան զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5 տոկոսին, ինչպես պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջնական տեքստում վերջնաժամկետը 2035 թվականն է։ Նպատակը կվերանայվի նաև 2029 թվականին», – ասվում է […] ...

BACK_TO_TOP