18:17 13.06.2023
Այսօր Հանրապետության ԲՈՒՀ-երի դիմորդները քննություն են հանձնել օտար լեզուներից։ Վերջին տարիների վիճակագրությունն անփոփոխ է՝ օտար լեզուներից հայտագրումների առումով առաջատարն անգլերենն է, ինչը պայմանավորված է սրանով, որ ԲՈՒՀ-երի շատ բաժիններում անգլերենի միասնական քննությունը պարտադիր է։ Գյումրիում օտար լեզվի քննությունն անցկացվել է երկու քննական կենտրոններում։
Միայն թիվ 21 հիմնական դպրոցի քննական կենտրոնում անգլերենից քննություն հանձնողների թիվը 113 էր, գերմաներենից ու ֆրանսերենից համապատասխանաբար 16 և 2 դիմորդ։ Ընդհանուր առմամբ անգլերենը ամենաշատ հայտագրված առարկաների ցուցակում է։
Նախորդ տարիների վիճակագրությամբ անգլերենի միասնական քննության արդյունքները շատ ավելի բարձր էին, քան հայոց լեզվինը։ Այս տարի արդեն դիմորդներն իրենք են միավորների վերլուծություն կատարում։ Իսկ համեմատությունը քննությունների առաջին փուլի հետ է։ Այս տարի առաջին անգամ դիմորդներին հնարավորություն տրվեց երկու անգամ միասնական քննություն հանձնել։ Առաջին փուլում հունվար ամսին էին քննություն հանձնել։ Անկախ ստացած միավորներից գրեթե բոլորը որոշել են կրկնակի ստուգել գիտելիքները։ Դիմորդները կորցնելու ոչինչ չունեն՝ ընտրելու են ամենաբարձր միավորը։
«Բավական մեծ թվով դիմորդներ հունվար ամսին հանձնեցին քննություն ու, ասեմ ավելին, հանձնողների մեծ մասը նորից հիմա փորձում է ուժերը։ Հնարավորություն են տվել կրկնակի իրենց ուժերը փորձելու, և բնականաբար, ստացած ամենաբարձր միավորն են օգտագործելու։ Դեպքեր կան, որ 19,25 է ստացել երեխան։ Գիտենք, որ հայտագրվել է ուժերը փորձելու, ինչու չէ, մինչև 20-ի»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի թիվ 21 դպրոցի քննական կենտրոնի ղեկավար Նորայր Մարտիրոսյանը։
Այսինքն, դիմորդների համար ստեղծված են ԲՈՒՀ ընդունվելու համար մեծ հնարավորություններ։ Անցողիկ շեմը նույնպես անփոփոխ է՝ 7 ու կես միավոր, որը շատ բաժիններ ընդունվելու համար բավարար է։ Այդուհանդերձ գնահատման ու թեստավորման կենտրոնի մասնագետների կարծիքով ԲՈՒՀ-երում թափուր տեղեր էլի կլինեն։
Թափուր տեղերի համար միասնական քննություններից հետո լրացուցիչ մրցույթ է լինելու, որին կարող են մասնակցել այն դիմորդները, որոնք անցողիկ շեմը հաղթահարել են, բայց մրցույթով դուրս են մնացել հայտագրած բաժնից։ Իսկ միասնական քննությունների ևս մեկ փուլ էլ հուլիսին է անցկացվելու։ Մասնակցելու են այն դիմորդները, որոնք այս փուլում քննությունից կբացակայեն և հարգելի բացակայությունը հիմնավորող փաստաթուղթ կներկայացնեն։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...