Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ թուրք- ամերիկյան հարաբերությունները փլուզման եզրին են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ թուրք- ամերիկյան հարաբերությունները փլուզման եզրին են

13:18 14.03.2018

Թուրք-ամերիկյան հարաբերությունները փլուզման եզրին են: Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից առաջ երեկ երեկոյան հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ պնդելով, որ Վաշինգտոնը դրժում է Անկարային տված խոստումները:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Չավուշօղլուն ասել է, որ մինչև այսօր ԱՄՆ-ն ոչ միայն դուրս չի բերում քրդերին Սիրիայի հյուսիսից, այլև շարունակում է զենք տրամադրել քրդական խմբավորումներին:

«Մեր հարաբերությունները մոտ են խզման կետին: Փետրվարին մենք աշխատանքային խմբեր ենք ստեղծել՝ իրավիճակը փրկելու համար: Այլևս չենք հանդուրժի, եթե նրանք վերստին խախտեն մեզ տված խոստումները: Այդ դեպքում մեր հարաբերությունների շարունակումն ի՞նչ իմաստ ունի», – հարց է հնչեցրել Թուրքիայի արտգործնախարարը:

Թուրքական մամուլին տված հարցազրույցում Չավուշօղլուն պնդել է, թե թուրքական բանակը պատրաստվում է Սիրիայի քրդաբնակ Աֆրինը գրավելուց հետո մտնել հարևան Մանբիջ, որտեղ ամերիկյան զորքեր են տեղակայված և մնալ այնտեղ՝ ամերիկացիների հետ համատեղ: «Թուրքիայի և Միացյալ Նահանգների զինված ուժերի վերահսկողությամբ՝ քրդերը պետք է դուրս գան Մանբիջից, դրանից հետո արդեն մենք՝ ամերիկացիների հետ, կերաշխավորենք քաղաքի անվտանգությունը»:

«Մանբիջից հետո թուրքական բանակը կմտնի ու ամերիկացիների հետ անվտանգություն կապահովի նաև Սիրիայի մյուս շրջաններում, որ այժմ գտնվում են քուրդ զինյալների վերահսկողության տակ՝ Ռաքքայից մինչև Իրաքի սահման», – ասել է Չավուշօղլուն՝ զգուշացնելով, որ եթե Անկարայի այս ծրագիրը տապալվի, Թուրքիան ինքնուրույն կշարունակի ռազմական գործողությունները ամերիկացիների աջակցությունը վայելող քրդական խմբավորումների դեմ:

Ելույթ ունենալով Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ Չավուշօղլուն ընդգծել է՝ ի տարբերություն թուրք-ամերիկյանի, Ռուսաստանի հետ Անկարայի հարաբերությունները զարգանում են առանց խոչընդոտների: Ակնկալվում է, որ այսօր երկու երկրների արտգործնախարարները դռնփակ հանդիպում կանցկացնեն Մոսկվայում, ապրիլի սկզբին էլ Ռուսաստանի նախագահը կայցելի Թուրքիա՝ Ակկույու ատոմակայանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը մասնակցելու:

«Մենք դրական մի շարք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, այդ թվում՝ «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ ճյուղը կառուցելու հարցում, որով նախատեսվում է ռուսական գազը Սև ծովով հասցնել Թուրքիա և Եվրոպա: Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկելու ենք նաև համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, այդ թվում՝ Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի համաձայնագիրը: Մենք այդ զենիթահրթիռային համակարգերը օգտագործելու ենք միայն սեփական անվտանգությունն ապահովելու համար», – Մոսկվայում հայտարարել է Չավուշօղլուն՝ չթաքցնելով, որ ռուսներից զենք ձեռք բերելու հարցում հակասություններ կան Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 1-ին

10:17 01.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ: ...

Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվեն

10:00 01.05.2025

Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվեն

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցում ասել է, որ Պահալգամում (Հնդկական Ջամու և Քաշմիր արհմիության տարածք) ահաբեկչության հեղինակները պետք է պատժվեն։ «Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք Պահալգամի հարձակումը։ Դրա մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն», -գրել է Ջայշանքարը X-ում։ Չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտնել է, որ […] ...

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդ

09:50 01.05.2025

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդ

Գազայի հատվածում 6 ամսականից մինչև 2 տարեկան նորածինների ավելի քան 90%-ին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին, ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, հայտարարել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ըստ այդմ՝ Իսրայելի շարունակվող շրջափակման և անցակետերի փակման հետևանքով Գազայի հատվածում թերսնվածության պատճառով բուժվող երեխաների թիվը 2025 թվականի մարտի համեմատ աճել է […] ...

ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին

09:40 01.05.2025

ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի կնքումը նպատակ ունի ցույց տալ Վաշինգտոնի հավատարմությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ գործընթացին։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարության մեջ։ «Այս համաձայնագիրը հստակ ուղերձ է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը կենտրոնացած է ազատ, ինքնիշխան և երկարաժամկետ բարգավաճ Ուկրաինայի վրա։ […] ...

Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ բանակցում են ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների շուրջ

09:35 01.05.2025

Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ բանակցում են ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի քան 100 երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը, քննարկում են Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարքները։ Այս թվերը նա հայտնել է չորեքշաբթի NewsNation հեռուստաալիքի եթերում։ «Մենք արդեն ունենք հարյուրից ավելի երկրներ, որոնք մեզ զանգահարում են առավոտյան, կեսօրին և գիշերը՝ հույս ունենալով գործարք կնքել»,-ասել է ամերիկացի առաջնորդը։ […] ...

Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես մեր անձնական, ընտանեկան բարեկեցությունը, այնպես էլ պետության առաջընթացն ու բարգավաճումը․ ՀՀ նախագահ

09:33 01.05.2025

Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես մեր անձնական, ընտանեկան բարեկեցությունը, այնպես էլ պետության առաջընթացն ու բարգավաճումը․ ՀՀ նախագահ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ, որում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Հարգելի աշխատավորներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը մեզ հնարավորություն է տալիս գնահատելու և արժևորելու աշխատանքի դերը մեր կյանքում, հասարակության զարգացման մեջ և պետականության ամրապնդման գործում: Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա […] ...

BACK_TO_TOP