Բայդենը նախատեսում է հուլիսին այցելել Մեծ Բրիտանիա. Լրատվամիջոցներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

Բայդենը նախատեսում է հուլիսին այցելել Մեծ Բրիտանիա. Լրատվամիջոցներ

09:30 17.06.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է հաջորդ ամիս կարճատև պաշտոնական այց կատարել Մեծ Բրիտանիա և հանդիպումներ ունենալ թագավոր Չարլզ III-ի և վարչապետ Ռիշի Սունակի հետ։ Այս մասին, հղում անելով կառավարական շրջանակների աղբյուրներին, ուրբաթ երեկոյան իր կայքում հայտնել է The Independent թերթը։

Հրատարակության տվյալներով՝ Բայդենի այցը Լոնդոն կկայանա հուլիսի 11-ին Վիլնյուսում բացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից անմիջապես առաջ։ Ֆորմալ առումով այն պետական ​​այց չի լինելու, քանի որ նման միջոցառումները նախատեսված են 3-4 օրվա համար և ներառում են պաշտոնական ընդունելություն Բուքինգհեմյան պալատում կամ Վինձորի ամրոցում։ Սակայն սպասվում է, որ Չարլզ III-ը կընդունի ամերիկացի առաջնորդին, ով ներկա չէր նրա թագադրմանը, և նրա հետ կքննարկի մոլորակի կլիմայի փոփոխության հետ կապված հարցեր։ Բայդենը Միացյալ Թագավորություն այցելելու պաշտոնական հրավեր է ստացել Չարլզ III-ից ապրիլին։

Նախատեսվում է նաև, որ Բայդենն այս տարի հինգերորդ հանդիպումը կանցկացնի Սունակի հետ, ով անցյալ շաբաթ այցելեց Վաշինգտոն։

Բուքինգհեմյան պալատը և Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող վարչապետի գրասենյակը դեռ պաշտոնապես չեն հաստատել կամ հերքել առաջիկա այցի մասին տեղեկությունը։ Բայդենը վերջին անգամ Միացյալ Թագավորությունում էր ապրիլին։ Այնուհետեւ նա այցելել է հյուսիսիռլանդական Բելֆաստ, որտեղ հանդիպել է Սունակի հետ, որից հետո մեկնել է Դուբլին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետի հետ

18:17 16.06.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետ, Գիտության, էներգետիկայի, կլիմայի պահպանության և շրջակա միջավայրի նախարար Արմին Վիլինգմանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկայի ուղղության զարգացմանը, կուտակիչ կայանների, ջրածնային էներգիային վերաբերող հարցերին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային […] ...

Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»

18:12 16.06.2025

Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»

Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա Հովակիմյանը 2022 թ. հուլիսին աշխատանքի է անցել հունգարական ակումբում և եղել նախ մարզական, ապա` միջազգային գծով տնօրեն։ Կողմերի պայմանագիրը լրանալուց հետո որոշվել է չշարունակել համագործակցությունը։ Հովակիմյանը 2019-2022 թթ. եղել է «Նոայի» մարզական տնօրենը։ ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

18:07 16.06.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

Նախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...

SHANTNEWS

18:00 16.06.2025

SHANTNEWS

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

17:54 16.06.2025

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

17:48 16.06.2025

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

BACK_TO_TOP