09:38 19.06.2023
Ճապոնիան և Ուկրաինան ստորագրել են համագործակցության հուշագիր ուկրաինական ենթակառուցվածքների վերականգնման ոլորտում՝ ներառյալ 2011 թվականի երկրաշարժից և ցունամիից հետո իրենց ձեռք բերած ճապոնացի մասնագետների փորձի օգտագործումը։ Այս մասին երկուշաբթի հաղորդվում է Ճապոնիայի վերակառուցման վարչության կայքում։
Փաստաթուղթը ստորագրել են վերակառուցման նախարար Հիրոմիչի Վատանաբեն և Ուկրաինայի վերակառուցման գծով փոխվարչապետ՝ համայնքների, տարածքների և ենթակառուցվածքների զարգացման նախարար Ալեքսանդր Կուբրակովը, ով այցով գտնվում է Ճապոնիայում։
«Այս հուշագրի հիման վրա Վերակառուցման վարչությունը կձգտի հետագա գիտելիքներ տրամադրել Արևելյան Ճապոնիայի մեծ երկրաշարժից վերականգնման վերաբերյալ՝ նպաստելու Ուկրաինայի առջև ծառացած խնդիրների լուծմանը»,- ասվում է փաստաթղթում։
Մասնավորապես, այն նախատեսում է փորձի փոխանակում բնակարանների վերակառուցման, ջրամատակարարման, կոյուղու և տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև դպրոցների զարգացման ոլորտում։ Կողմերը մտադիր են հուշագրի շրջանակներում փոխգործակցության առանձին կապուղիներ ստեղծել։
Ճապոնիայի կառավարությունը մինչ այժմ Ուկրաինային տրամադրել է մարդասիրական, պարենային, ֆինանսական և այլ տեսակի օգնություն՝ ընդհանուր 7,6 միլիարդ դոլարի չափով։
Ապրիլի վերջին Տոկիոն Կիևին է հանձնել ճապոնական ALIS չորս կայանք, որոնք հնարավորություն են տալիս բարձր ճշգրտությամբ ականներ գտնել։ Դրանք կօգտագործվեն Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնագետների պատրաստման համար։ Ուկրաինացի փորձագետները տարեսկզբին արդեն ավարտել են ականազերծման ուսուցման առաջին փուլը Ճապոնիայում և Կամբոջայում, իսկ հուլիսին Լեհաստանում պետք է անցկացվեն լրացուցիչ դասընթացներ։
Մայիսին Ճապոնիան նաև հայտարարեց Ուկրաինային 100 ռազմական բեռնատար և 30000 բանակային պարենամթերք փոխանցելու որոշման մասին։
19:53 16.06.2025
«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն էԱմփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագիրը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել «Այբ» դպրոցում. ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց կազմած […] ...
19:48 16.06.2025
2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճԿառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:42 16.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ը: Բացահայտվել է 267 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️24 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️21 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️16 դեպք՝ հոգեկան […] ...
19:32 16.06.2025
A խմբում կրկին գոլազուրկ ոչ-ոքի․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության A խմբի առաջին տուրի երկրորդ խաղում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել «Պալմեյրասի» ու «Պորտուի» միջև։ Այս խմբի մյուս խաղում «Ալ Ահլին» (Եգիպտոս) և «Ինտեր Մայամին» (ԱՄն) ևս 0-0 հաշիվն էին գրանցել։ B խմբի առաջին տուրի երկրորդ խաղում «Բոտաֆոգոն» 2-1 հաշվով հաղթել է «Սիեթլ Սաունդերսին»։ ...
19:25 16.06.2025
55-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենըՀամայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 12-ին մայրաքաղաքի 55-ամյա բնակիչը կամավոր հանձնել է որսորդական ողորկափող հրազեն։ Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանությունից հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ այդ կերպ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...